News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելի կենտրոնական Նեգեւ անապատում Բոկեր Թախտիտի պեղումների ժամանակ հայտնաբերված արտեֆակտների կրկնակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ հավանաբար գոյակցել են նեանդերտալցիների հետ մոտ 50 000 տարի առաջ, հաղորդում է Jpost-ը:

«Հետազոտության ընթացքում հայտնաբերված տարածքը 50 000 տարեկան է եւ վկայում է այն մասին, որ ժամանակակից մարդը Նեգեւի շրջանում գոյություն է ունեցել նույն ժամանակաշրջանում, ինչ որ նեանդերտալցին»,- ասել է նա: «Կասկած չկա, որ Նեգեւում ապրող եւ թափառող երկու տեսակները իմացել են միմյանց գոյության մասին»: «Մեր հետազոտությունը կարեւոր է եւ հաշվարկի կետ է մարդու էվոլյուցիայի ժամանակացույցի սանդղակում»,- եզրափակել է նա:

Ըստ «վերջին աֆրիկյան ծագման» տեսության՝ Homo sapiens-ը Աֆրիկայում ծագել է 270 000 տարի առաջ եւ տարբեր ժամանակներում ընտրել է կամ դեպի Եվրասիա տանող հյուսիսային ուղին՝ անցնելով Լեւանտի միջով, կամ մի քանի հնարավոր հարավային երթուղիները դեպի Ասիայի հեռավոր անկյուններ եւ նույնիսկ Օվկիանիա՝ ցամաքով մինչեւ Ավստրալիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ