News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես Գյումրիում երբեք չեմ ապրել, բայց տասը տարվա ընթացքում այնպես ստացվեց, որ իմ սրտի մի մասը մնաց Գյումրիում: Այս մասին Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահը նշեց, որ առաջին անգամ Գյումրի է եկել 1997 թվականին՝ որպես նորանշանակ վարչապետ: «Վիճակն այնպիսին էր, որ ինքս ինձ երդվեցի փոխել քաղաքի դեմքը, վերականգնել այն: Այսօր, շրջելով քաղաքում, տեսա իմ նախագահության տարիներին կառուցված շենքեր եւ կարող եմ ասել, որ հիշում եմ յուրաքանչյուր շենք: Նույնիսկ կարող եմ ասել, թե որ շինության վրա որ շինարարներն են աշխատել: Գյումրին Ստեփանակերտից լավ գիտեմ», - կատակեց Քոչարյանը:

«Մենք գալիս ենք այդ կիսատ գործը շարունակելու համար, ձեր կյանքը բարելավելու համար: Վստահ եղեք, որ երբ խոսում ենք Հայաստանի զարգացման մասին, խոսում ենք տարբեր մարզերի համաչափ զարգացման մասին: Ինձ համար հաճելի էր լսել, որ Գյումրին դառնում է տուրիստական ​​կենտրոն, եւ դուք իսկապես ունեք այդ ներուժը», - ընդգծեց նախկին նախագահը: Նշենք, որ այդ ներուժը սկսել է զարգանալ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մեկնարկած ծրագրերի շնորհիվ:

Նա հավելեց, որ այսօր իր կողմից հարգված մի մարդ ասաց, որ ամաչում է պետության առաջին դեմքի համար: «Ես էլ եմ ամաչում: Այդպես լինում է, եթե տանը հիմարիկ է ապրում, ամբողջ տունը ամաչում է նրա համար: Եւ մենք կթողնե՞նք այս խայտառակությունը: Ազատենք երկիրն այս խայտառակությունից: Մեր նպատակը արժանապատիվ խաղաղությունն է, պաշտպանված սահմանները, գործընկերների հետ ամուր հարաբերությունները, տնտեսական վերելքը, միգրացիայի դադարեցումը։ Այն, ինչ այժմ տեղի է ունենում, երկրից փախչել է, ոչ թե միգրացիա»,- ասաց Քոչարյանը:

Նա բոլորին առաջարկեց միասին քայլ կատարել: «Այս բառն էլ փչացրին»,- կեսկատակ նկատեց նախկին նախագահը (քայլը վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի թիմի կարգախոսի հիմնական մասն է - խմբ.):

«Բոլորս միասին քայլ անենք՝ երկրի համար հնարավորությունների նոր դուռ բացելու համար: Բոլորս միասին դեպի ուժեղ Հայաստան»,- կոչ արեց Քոչարյանը:

Հանդիպման ավարտին Ռոբերտ Քոչարյանը զրուցեց գյումրեցիների հետ, ստորագրություններ տվեց եւ լուսանկարվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ