News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Լիտվայի տրանսպորտային անվտանգության վարչության կողմից իրականացվող «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագրի շրջանակներում եռօրյա այցով Հայաստան այցելած լիտվացի մասնագետները։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել 2020 թ․ մեկնարկած փորձագիտական ծրագրի միջոցով հայկական կողմին ցուցաբերվող փորձագիտական արժեքավոր աջակցության համար և վստահություն է հայտնել, որ ծրագրի շարունակականությունը կնպաստի Հայաստանում տրանսպորտային ոլորտի հետագա զարգացմանը։

Բարձր գնահատելով ծրագրի իրագործման շուրջ հայկական կողմի արձագանքն ու հետագա համագործակցության պատրաստակամությունը՝ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ներկայացրել է ԵՄ Արևելյան գործընկերության չորս երկրներում (Հայաստան, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա) տրանսպորտային ոլորտների զարգացմանն աջակցելուն միտված՝ Լիտվայի Հանրապետության ռազմավարական առաջնահերթության շրջանակներում «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» ծրագրի իրականացման փուլերը և նախատեսվող քայլերը։

Դեսպանն ընդգծել է նաև Լիտվայի պատրաստակամությունը՝ աջակցելու տրանսպորտի ոլորտում ԵՄ և ՀՀ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կիրարկման Հայաստանի ջանքերին։

Պատվիրակության անդամ, Լիտվայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգում գործող Լիտվայի տրանսպորտային անվտանգության վարչության փոխտնօրեն Յուստաս Ռաշոմավիչիուսը, ներկայացնելով փորձագիտական այցի ընթացքը, նախանշել է ավտոմոբիլային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտներում հետագա համագործակցության կոնկրետ ուղղություններն ու անելիքները։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի շրջանակներում առաջիկայում կազմակերպել ՀՀ ՏԿԵ նախարարության համապատասխան ոլորտային մասնագետների պատվիրակության այց Լիտվայի Հանրապետություն տրանսպորտի ոլորտային կարգավորումների լիտվական փորձին տեղում ծանոթանալու նպատակով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ