News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան քննարկում է ճանապարհորդության սահմանափակումների մեղմացմանը հարցը, այդ թվում` COVID-19-ի դեմ երկու անգամ պատվաստվածներին թույլ տալն առանց բյուրոկրատիայի վայելել արտասահմանյան ճանապարհորդությունները: Այս քայլը ցույց է տալիս, որ պատվաստումների անձնագրերը կրկին օրակարգում են, հաղորդում է Reuters-ը:

Անցյալ շաբաթ ԵՄ երկրները համաձայնել են ամռանը մեղմացնել ճանապարհորդության սահմանափակումները` թույլ տալով լիովին պատվաստված զբոսաշրջիկներին խուսափել թեստ հանձնելուց կամ կարանտինից եւ ընդլայնել ճանապարհորդելու համար անվտանգ համարվող ԵՄ տարածաշրջանների ցուցակը:

Մեծ Բրիտանիան, որի մեծահասկան բնակչության կեսից ավելին պատվաստումների ծրագրի շրջանակներում ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ, այժմ քննարկում է համանման ծրագրեր, փոխանցում է Daily Telegraph-ը:

Այս կապակցությամբ երկրի ֆինանսների նախարար Ջեսի Նորմանն ասել է, որ ճանապարհորդությունը վերսկսելու ժամանակ ոչինչ չի բացառվում, բայց նրանք զգույշ կլինեն այսպես կոչված «պատվաստումների անձնագրերի» հետ կապված պլաններ ներդնելիս:

Նորմանը նշել է, որ կարեւոր է հաշվի առնել արդարության հետ կապված խնդիրները նրանց համար, ում դեռ պատվաստումներ չեն առաջարկվել կամ ովքեր չեն կարող դրանք կատարել:

Բրիտանիայի պլանների համաձայն` COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ ստացած անձինք, այսպես կոչված, «սաթե ցուցակի» երկրներից վերադառնալուց հետո կկարողանան խուսափել կարանտինից` չնայած ստիպված կլինեն թեստ հանձնել, գրում է թերթը:

Նախորդ ամիս Մեծ Բրիտանիան թույլ տվեց վերսկսել միջազգային ուղեւորությունները, բայց գրեթե բոլոր հիմնական ուղղությունները հանվել են այն երկրների ցուցակից, որտեղ կարելի է առանց կարանտինի արձակուրդ անցկացնել:

Համաձայն գործող լուսացույցի համակարգի` կանաչ ցուցակի երկրներից վերադարձող ճանապարհորդները COVID-19-ի թեստ են հանձնում, բայց պարտավոր չեն կարանտին անցնել: «Սաթե ցուցակի» երկրներից ժամանողները պետք է ինքնամեկուսացում անցնեն, իսկ «կարմիր ցուցակի» երկրներից ժամանողները կարանտին անցնեն հյուրանոցում:

«Սաթի ցուցակում» ներառված են Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Միացյալ Նահանգները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ