News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եմենի արեւելքում գտնվող եւ առեղծվածներով ու պատմություններով հարուստ Բարհաութ ջրհորը՝ «հայտնի որպես «դժոխքի ջրհոր», բնության սակավ հայտնի հրաշք է, տեղեկացնում է AFP-ը։

Հսկայական անցքը Ալ Մահրա նահանգի անապատում ունի 30 մետր լայնություն եւ 100-250 մետր խորություն։ Համաձայն տեղական ավանդապատումների՝ այն ստեղծվել է որպես բանտ դեւերի համար, ինչի մասին վկայում է դրա խորքերից տարածվող գարշահոտությունը։

Եմենի պաշտոնական անձինք ասում են, որ չգիտեն, թե ինչ կա դրա խորքում։ «Այն շատ խորն է, մենք երբեք չենք հասել մինչեւ ջրհորի հատակը, քանի որ այնտեղ թթվածինը քիչ է եւ օդափոխություն չկա»,- ասել է Մահրայի երկրաբանական հետախուզման եւ հանքային պաշարների վարչության գլխավոր տնօրեն Սալահ Բաբհեյրը։

«Մենք իջել ենք ջրհոր, որի խորությունը գերազանցում է 50-60 մետրը։ Մենք նկատել ենք տարօրինակ բաներ դրա ներսում։ Մենք նաեւ մի ինչ-որ տարօրինակ բան ենք զգացել... Դա հանելուկային իրավիճակ է»։

Արեւի լույսը չի թափանցում ջրհորի ներսը, եւ եզրերից քիչ բան է երեւում՝ թռչուններից բացի, որոնք դուրս են թռչում խորությունից։

Տեսաօպերատորները, որոնք փորձել են գտնել ջրհորի ներքին մասի խոշոր պլաններ, ասում են, որ դրանք գրեթե անհնար է տեսագրել. սնահավատությունը վկայում է, որ ճեղքի կողքին գտնվող առարկաները կարող են ներքաշվել ջրհորի կողմից։

Բաբհեյրը ասել է, որ ջրհորը «միլիոնավոր տարիների պատմություն ունի»։ «Այս վայրերը լրացուցիչ հետազոտություններ են պահանջում»,- ասել է նա։

Դարերի ընթացքում պատմություններ են շրջել չար, գերբնական կերպարների մասին, որոնք հայտնի են որպես ջրհորում ապրող ջիներ։

Շատ տեղաբնակների դուր չի գալիս այցելությունը այդ հսկայական անցքին կամ էլ անգամ խոսելը դրա մասին. նրանք վախենում են դժբախտությունից խորխորատի պատճառով, որը, ինչպես վկայում է լեգենդը, սպառնում է Երկրի կյանքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ