News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տեղական եւ միջազգային դիտորդների գնահատականը միանշանակ է, որ ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, կառավարության նիստոի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նոր ստանդարտ ենք սահմանել, ըստ էության: 2018ճ-ին, երբ տեղի ունեցան արտահերթ ԱԺ ընտրություններ եւ միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականի արժանացրեց դրանք, այդ ժամանակ կար մի այսպիսի կոնտեքստ, որ ասում էին՝ ընտրությունների արդյունքները նախապես բոլորի համար ակնհայտ էին, եւ գործող կառավարությունը կեղծելու անհրաժեշտություն չուներ:

2021-ի ընտրությունները հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին, բոլորը գիտեին, որ երրորդ հանրապետության պատմության թերեւս ամենաանկանխատեսելի ընտրություններն էին անցկացվում: Եվ շատ կարեւոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը եւ արժեհամակարգը, որ ընտրողների ազատ կամքի արտահայտումը մեզ համար անկյունաքարային արժեք է»,-ասաց նա:

Փաշինյանը խոսեց նաեւ հարոըւցված քրեական գործերի մասին՝ նշելով. «Իհարկե, հարուցված են քրգործեր ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու այլ դրսեւորումների վերաբերյալ: Ես համոզված եմ, որ դրանք պատշաճ եւ համապատասխան ընթացք կստանան, բայց ուզում եմ հավատալ, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջը անշրջելիորեն փակված է: Ամենակարեւոր արձագանքն այն է, որ ՀՀ քաղաքացու համար այլեւս անառարկելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է ՀՀ-ում, ինքն է որոշում իշխանության ճակատագիրը երկրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ