News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մալայզիայի կառավարության աշխատանքային խումբը առաջարկել է շարիաթի օրենքում փոփոխություններ կատարել, որոնք թույլ կտան սոցիալական ցանցերի օգտագործողների դեմ միջոցներ ձեռնարկել՝ «իսլամը վիրավորելու եւ «ԼԳԲՏ կենսակերպը խթանելու» համար», հաղորդում է AFP-ն:

Մալայզիայում սոդոմը եւ նույնասեռ կապերը արգելված են իսլամական օրենսդրությամբ: Շարիաթի քրեական օրենսդրության փոփոխությունները առաջարկվել են ի պատասխան սոցիալական ցանցերում «Հպարտության ամսվա» շրջանակներում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ եւ տրանսգենդեր համայնքի մասին գրառումների, ասվում է Կրոնի գործերի փոխնախարար Ահմադ Մարզուկ Շահարիի հայտարարության մեջ: «Մենք հայտնաբերեցինք, որ որոշ խմբեր սոցիալական ցանցերում վերբեռնում էին գրառումներ եւ պատկերներ, որոնք վիրավորում են իսլամը՝ ԼԳԲՏ ապրելակերպը խթանելու իրենց ջանքերում»,- ասել է նա:

Նրա խոսքով, առաջարկվող փոփոխությունները թույլ կտան իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել ցանկացած մահմեդականի դեմ, «որը վիրավորում է իսլամը» եւ շարիաթի դեմ այլ քրեական հանցագործություններ է կատարում:

Նա հավելել է, որ ԼԳԲՏ խնդիրների լուծմանն ուղղված կառավարության աշխատանքային խումբը նաեւ կբացահայտի այն սահմանափակումները, որոնց հետ բախվում են պաշտոնատար անձինք միջոցառումներ իրականացնելիս, եւ կմշակի բողոքների ուսումնասիրման ուղեցույցներ:

Աշխատանքային խմբում ընդգրկված են երկրի Իսլամական զարգացման վարչության, Կապի եւ մուլտիմեդիայի նախարարության, Գլխավոր դատախազության եւ Ոստիկանության ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ