News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք կողմ ենք ցանկացած միջանցքի շահագործմանը, ցանկացած երթուղով` առանց պետությունների սահմանները փոփոխելու: Այս մասին «Թուրան»-ի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Իրանը դժգոհ է «Զանգեզուրի միջանցքի» շահագործման հեռանկարից, ինչը հակասում է Իրանի շահերին:

Դեսպանը հիշեցրել է, որ Իրանի գերագույն առաջնորդի հայտարարության մեջ հստակ նշված է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե միջանցքի բացմանը: «Չեմ կարծում, որ տարածաշրջանում ինչ-որ մեկը կողմ է սահմանների բռնի փոփոխմանը: Մենք կողմ ենք ցանկացած միջանցքի շահագործմանը ցանկացած երթուղով` առանց պետությունների սահմանները փոփոխելու: Այս միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է: Սահմանների բռնի, ռազմական փոփոխությունը կխախտի տարածաշրջանում կայունությունը, իսկ դրա հեռանկարները դեռեւս տեսանելի չեն:   

Նախագահ Ալիեւի` տարածաշրջանում երկաթուղիները վերականգնելու առաջարկը կօգնի վերականգնել կապերն ու համագործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ օգուտ կբերի ողջ տարածաշրջանին: Ուստի Հարավային Կովկասի երկրները, ինչպես նաեւ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը պետք է ամեն կերպ խթանեն իրենց միջեւ երկաթուղային, ավտոմոբիլային եւ հաղորդակցության այլ միջոցների բացումը», - ասել է դիվանագետը:

Հարցին, թե ինչպես կարելի է կառուցել «Զանգեզուրի միջանցքը», եթե Իրանը Արաքս գետի վրա կառուցել է «​Խուդաֆերինի» եւ «Գիզ Գալասի» ջրամբարները, որոնք հեղեղել են Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ երկաթուղային գծի մի քանի կիլոմետրանոց հատված, դեսպանը նշել է, որ վերջերս Իրանի ճանապարհաշինության եւ քաղաքաշինության նախարարը Ադրբեջանի փոխվարչապետի հետ համատեղ այցելել են այդ վայրերը: «Այս կառույցները կառուցվել են այն ժամանակահատվածում, երբ նշված տարածքը բռնազավթված է եղել, սակայն դրանք կառուցվել են Ադրբեջանի հետ երկկողմ համաձայնագրի հիման վրա: Նշված խնդիրը լուծելու համար (երկաթուղու հեղեղում) ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պատրաստելու է տեխնիկական առաջարկ՝ ճանապարհը իրանական երկաթուղային համակարգին միացնելու վերաբերյալ», - ասել է դիվանագետը եւ ավելացրել, որ այդ ջրամբարների կարեւորությունը չափազանց մեծ է՝ հաշվի առնելով տարածաշրջանում սակավաջրության խնդիրը. Իրանն ու Ադրբեջանը կիսում են ջուրը ոռոգման, ինչպես նաեւ հիդրոէլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ