News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Հռոմի Սրբազան կայսրության առաջին կայսր Օտտո Մեծի կառուցած 1000-ամյա եկեղեցու մնացորդները հայտնաբերվել են Գերմանիայի եգիպտացորենի դաշտերից մեկի տակ։ Հնագետները հայտնաբերել են 30 մետրանոց շինության հիմնապատեր Այսլեբեն քաղաքից (Սաքսոնիա-Անհալթ) ոչ հեռու, տեղեկացնում է Planet- today-ը։

Եկեղեցին, որն օգտագործվել է ավելի քան 500 տարի, կառուցվել է մ.թ. 968թ. եւ, ինչպես կարծում են, նվիրված է եղել սուրբ Ռադեգունդային՝ VI դարի ֆրանկյան թագուհուն, որն ամուսնուն հիմնել է տվել կանանց վանք։

Օտտո I-ը, որը հայտնի է որպես Մեծ, գերմանացի թագավոր էր 936 թվականից, որի կառավարումը համարվում է Հռոմեական Սրբազան կայսրության սկիզբը, քանի որ հենց նա է դարձել նրա առաջին կայսրը 962թ. եւ կառավաել մինչեւ իր մահը 973թ.։ Հռոմեական Սրբազան կայսրությունը անվանվել է ի պատիվ Հռոմեական կայսրության եւ համարվել է դրա ընդլայնումը՝ ուղղված կաթոլիկության՝ որպես կայսրությունում միակ կրոնի վերականգնմանն ու բողոքականության ճնշմանը։

Օտտոն կառուցել է բազմաթիվ շքեղ եկեղեցիներ ողջ Կենտրոնական Եվրոպայում, այդ թվում վերջերս հայտնաբերվածը Գերմանիայում։ Այդ կառույցը, մասնագետների խոսքով, նախագծվել էր որպես մինի-տաճար՝ 30 մետր երկարությամբ եւ 20 մետր լայնությամբ։

Չնայած եկեղեցին գործել է հինգ դար, այն վերջնարդյունքում քանդվել է բողոքական Ռեֆորմացիայի՝ Արեւմտյան եկեղեցու պառակտման ժամանակ՝ բողոքականության եւ այն բանի միջեւ, որն այժմ Հռոմի կաթոլիկ եկեղեցին է։ Կարծիք կա, որ Ռեֆորմացիան կազմակերպվել է 1571թ., երբ գերմանացի վանական եւ համալսարանի պրոֆեսոր Մարթին Լյութերը իր 95 թեզիսները տեղադրեց Վիտենբերգի ամրոցի եկեղեցու դռներին։ Լյութերը պնդում էր, որ եկեղեցին պետք է բարեփոխել, եւ հավատում էր, որ մարդիկ կարող են փրկվել միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ անձնական հավատով ու Աստծո ողորմածությամբ։

Նա կարծում էր, որ կաթոլիկական եկեղեցու գործելակերպը՝ ուշադրությունը կենտրոնացնել առարկաների եւ գործողությունների վրա, որոնց թվում նա ներառում էր ուխտագնացությունը, ինդուլգենցիաների վաճառքը ներում ստանալու համար, եւ սրբերին ուղղված աղթոքները, անբարո է։ Ֆրանսիացի լուսավորիչ գրող Վոլտերը ժամանակին սարդոնիկ կերպով նշել է. «Այդ ագլոմերացիան, որը կոչվում էր եւ մինչեւ հիմա էլ կոչում է իրեն Հռոմեական Սրբազան կայսրություն, ոչ սրբազան էր, ոչ Հռոմեական, ոչ էլ կայսրություն էր»։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաեւ գերեզմանատեղի՝ 70 գերեզմանով եւ մի քանի քարե դամբարաններով, որոնք, հետազոտողների խոսքով, օգտագործվել են որպես շրջանի արիստոկրատ ընտանիքների  թաղման տեղեր։ Բացի այդ, հայտնաբերվել են Օսմանյան կայսրության ժամանակների բազմաթիվ կրծքազարդեր բրոնզից, էմալից եւ ապակուց (ուղղանկյուն եւ կլոր)։ Հնագետները գտել են նաեւ մի քանի մետաղադրամ եւ 14-15 դարերի հախճասալե վառարան, զանգի կտոր, բրոնզե ճարմանդներ, դանակներ եւ տարբեր կահկարասի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ