News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զանգեզուրի նկատմամբ պահանջներով Բաքուն աշխարհաքաղաքական ական է դնում տարածաշրջանի անվտանգության տակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի կողմից տնտեսական շրջանների ստեղծման մասին հրամանագրի ստորագրումը:

«Ավելի վաղ մենք արդեն կանխատեսել ենք Ադրբեջանի իշխանությունների նման գործողությունները: Սա առաջին քայլն է նրանց օկուպացիոն ծրագրերում: Ալիեւի այդ հրամանագիրը փաստացի քաղաքական աստառ ունի: Երկու կետեր՝ 6-րդ եւ 13-րդ, վերաբերում են հայ ժողովրդին: 6-րդ կետով ստեղծվում է այսպես կոչված ղարաբաղյան տնտեսական շրջան, որը ներառում է գրեթե ամբողջ Արցախի հանրապետությունը նախկին ԼՂԻՄ սահմաններում: Շրջանում ներառված են շատ տարածքներ, որոնք աստիճանաբար երկար տարիների ընթացքում Ադրբեջանն օկուպացրել է: Ընդհանրապես ղարաբաղյան տնտեսական շրջան գոյություն ունեցել է նաեւ խորհրդային շրջանում: Սակայն այդ ժամանակ միայն տնտեսական մոտեցում կար: Այժմ մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական մոտեցում, երբ Ադրբեջանը փորձում է իրագործել իր ծրագրերը: Այդ ծրագրերի գլխավոր նպատակը ղարաբաղյան պետականության ոչնչացումն է: Երկրորդ կետն ավելի «հետաքրքիր է»: Դա նոր այսպես կոչված Արեւելյան-Զանգեզուրյան շրջանն է: Նման շրջան երբեք գոյություն չի ունեցել: Մենք տեսնում ենք որոշակի քաղաքական եւ պատմական անհամապատասխանություն պատմական Զանգեզուրի հետ: Զանգեզուրը եղել է երկու անգամ ավելի մեծ, քան հիմա, կեսից ավելին այժմ օկուպացված է: Ներառված են եղել Քաշաթաղի շրջանի հարավային հատվածը, որն այժմ օկուպացված է. դա Լաչինի, Կուբատլուի եւ Զանգելանի շրջաններն են: Դրան գումարած՝ այստեղ են ներառված Ջաբրայիլի  (Դիզակի մելիքության հարավային հատվածը կամ Հադրութի շրջանի հարավային հատվածը) եւ Քարվաճառի շրջանները, որոնք երբեք չեն եղել Զանգեզուրի մաս: Այստեղ մենք տեսնում ենք զուտ աշխարհաքաղաքական մոտեցում: Ինչո՞ւ են նրանք դա անում: Այդպիսով, փորձում են ստեղծել այսպես կոչված Արեւելյան-Զանգեզուրյան շրջան, որը հավասար եւ նույնիսկ առավել է Սյունիքի մարզի տարածքից, որպեսզի ցույց տան, որ «Զանգեզուրը ադրբեջանական հող է, սակայն մի մասն օկուպացված է Հայաստանի կողմից»: Սակայն եթե կա Արեւելյանը, ինչ-որ տեղ պետք է լինի նաեւ Արեւմտյանը: Աշխարհաքաղաքական ական է դրվում: Այդպիսով, նրանք փորձում են ջնջել առանց այդ էլ մոռացված Կարմիր Քուրդիստանի մասին պատմական հիշողությունը: Հենց այստեղ է եղել երբեմնի Կարմիր Քուրդիստանը կամ Քրդական գավառը: Քաղաքական ենթատեքստն ակնհայտ է: Այլ շրջաններ եւս բաժանված են քաղաքական-էթնիկ սկզբունքով: Օրինակ՝ Գուբա-Խաչմազի շրջանը. դրանք լեզգինաբնակ տարածքներ են, Լենկորան-Աստարինի շրջանը. թալիշաբնակ տարածքներ: Այդ տնտեսական շրջանների ստեղծմամբ նպատակ է դրվում հարված հասցնել ազգային փոքրամասնություններին: Հնարավոր է, որ հետագայում նոր վարչատարածքային բաժանումներ եւ ավելի խոշոր միավորների ստեղծում լինի: Եվ շատ հնարավոր է, որ դրանք կոչվեն վիլայեթներ: Մենք կտեսնենք այդ ոլորտում Թուրքիայի եւ Ադրբեջանի շարունակվող ինտեգրումը: Հերթի մեջ է ռազմական օկրուգների ստեղծումը»,-նշեց Բաբայանը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ