News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմում անհայտ կորած Իսահակ Սամվելի Սիմոնյանի աճյունը գտնվել է: Այս մասին NEWS.am-ը  տեղեկանում է Վայոց Ձոր ֆեյսբուքյան էջից:

«Հարգելի՛ հայրենակիցներ,հարգելի՛ Վայք քաղաքի բնակիչներ,սրտի խորը կսկիծով հայտնում ենք,որ 44-օրյա պատերազմում անհայտ կորած ՝Իսահակ Սամվելի Սիմոնյանի աճյունը գտնվել է

Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝22.07.2021թ-ին Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ժամը 17:30-ից մինչև 19:30-ը։

Հուղարկավորությունը վաղը ՝հուլիսի 23-ին ,ժամը 12:30-ին՝ Եռաբլուրում։

Իսահակը ծնվել է 1995թ-ին։ Հոկտեմբերի 9-ին մեկնել և մասնակցել է Ջրականում մղվող մարտերին։Հոկտեմբերի 12-ից համարվել է անհայտ կորած։ Որոնողական աշխատանքների արդյունքում հուլիսի 18-ին գտել են աճյունը։

Ցավակցում ենք Իսահակ Սիմոնյանի ընտանիքի անդամներին,հարազատներին ընկերներին, մտերիմներին այս անդառնալի և խիստ անժամանակ կորստի համար

Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել երիտասարդ, կյանքի բերկրանքը լիարժեք չզգացած մարդու, առավել ևս Հերոսի կորստի դեպքում:

Աստված հոգիդ լուսավորի Իսահակ ջան»,- գրված է էջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ