News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաները դարձել են NSO Group-ի լրտեսական ծրագրային ապահովումն օգտագործող կառավարությունների զոհը: WhatsApp-ի ղեկավար Ուիլ Քեթքարթն այս մասին ասել է The Guardian-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Project Pegasus-ի հետաքննության ընթացքում բացահայտված լրտեսական ծրագրային ապահովման գրոհները: «Սա պետք է ահազանգ լինի համացանցի անվտանգության համար... բջջային հեռախոսներն անվտանգ են բոլորի համար կամ՝ ոչ բոլորի համար»:

NSO Group-ի լրտեսական ծրագրերն օգտագործվում էին պետությունների ղեկավարների, կառավարության նախարարների, ակտիվիստների եւ լրագրողների դեմ:

Ենթադրաբար թիրախ են դարձել ավելի քան 50.000 հեռախոսահամարներ: Սակայն The Guardian-ը նշում է, որ ցուցակում հեռախոսահամարի առկայությունը չի ​​նշանակում, որ այն հաջողությամբ կոտրվել է: Ընկերությունն ինքը նույնպես հայտարարել է, որ հայտարարված 50.000 համարները չափազանցություն են: Այնուամենայնիվ, Քեթքարթը մերժել է այդ տեսությունը՝ հայտարարելով, որ իր ընկերությունը հարձակում է արձանագրել, որը 2019-ին երկու շաբաթվա ընթացքում տարածվել է 1400 օգտատիրոջ վրա:

«Դա խոսում է այն մասին, որ երկար ժամանակահատվածում հարձակման ենթարկվածների թիվը շատ մեծ է,- ասել է Քեթքարթը:- Ահա թե ինչու ենք մենք կարծում, որ այդքան կարեւոր է մտահոգություն հայտնել այս կապակցությամբ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ