News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Լայնածավալ պատերազմն, իհարկե, ավարտվել է։ Այն ավարտվել է դեռեւս նոյեմբերին։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 27-ի հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով սահմանին սրացումները եւ ծավալուն մարտական գործողությունների վերսկսման հնարավոր սպառնալիքը։

Նրա խոսքով՝ հակամարտությունն, այնուամենայնիվ, շարունակվում է, բայց արդեն ցածր ինտենսիվությամբ։ «Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հնարավորության դեպքում, փորձում է վերցնել պատերազմի արդյունքները, որոնք կան։ Այսինքն՝ նա փորձում է հայերից առավելագույնը քամել այն, ինչ հնարավոր է։ Դա երեւում է ոչ միայն հայտարարություններից»,- ասաց Իսկանդարյանը։

Ընդ որում՝ նա նշեց, որ Հայաստանի վրա ճնշում են գործադրում մի քանի եղանակով։ Առաջին եղանակը պաշտոնական Երեւանի վրա ճնշումն է այն դիսկուրսի միջոցով, որ ոչ մի ղարաբաղյան հարց չկա, որ հակամարտությունն ավարտվել է, եւ որ եկել է հետկոնֆլիկտային կարգավորմանն անցնելու ժամանակը։

Երկրորդ եղանակը, քաղաքագետի կարծիքով, գերիներն են, որոնց օգտագործում են որպես սակարկության մաս Հայաստանի վրա ճնշում բանեցնելու համար։ «Ալիեւը բավական լուրջ խաղացող է հայկական ներքաղաքական եւ ներդիսկուրսիոն դաշտում։ Նա, փաստորեն, արդեն փոխել է դիսկուրսը Հայաստանի ներսում, ինչպես լրագրողների, այնպես էլ սոցիալական մեդիաների շրջանում»,- նկատեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շրջանցիկ ճանապարհը շատ ակտիվ վերակառուցում ենք, որ այն հասանելի լինի բեռնատարների համար. Քերոբյանը՝ Գորիս-Կապանի մասին
Բանակցությունների միջոցով վստահ եմ, որ կհասնենք նրան, որ այս պահին գործող ճանապարհը կգործի նորմալ ձեւով...
ՀՀ-ն պնդում էր, որ քանի դեռ Ադրբեջանի զորքերը չեն հեռացել, չի բանակցելու, ինչո՞ւ է հիմա բանակցում. Հարց փոխվարչապետին
Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հարթակում քննարկվում են այն հարցերը, որոնց մասին ես բազմիցս խոսել եմ. դրանք վերաբերում են...
ՌԴ կառավարության փոխվարչապետ. Միջանցքների հարցը չի քննարկվում
«Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը...
Ճանապարհների ապաշրջափակումը դրական էֆեկտ կունենա, բայց ծավալային իմաստով ինչ կլինի, այս պահին դժվար է ասել. Փոխվարչապետ
Մենք այսօր իրականացնում ենք մի միջոցառում, որը մեծ նշանակություն ունի նմեր տնտեսության համար. խոսքը վերաբերում է մասնավորապես, ՀՀ-ի եւ ՌԴ-ի...
Քանի կա Նիկոլը՝ Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ եռյակի համատեղ ջանքը գործելու է, ի հաշիվ Հայաստանի և հայ ժողովրդի․ Արտակ Զաքարյան
Առանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի գործուն աջակցության և փոխհամաձայնեցված խաղի, Թուրքիան երբեք Հարավային Կովկաս...
Գորիս-Կապան հատվածում չկան անվտանգային մեխանիզմներ, որոնք կկանխեն առևանգման կամ մոլորվելու դեպքերը․ Տիգրան Աբրահամյան
Երեկ երեկոյան հայրենիք վերադարձած ՀՀ 2 քաղաքացիների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելը դեռ կուսումնասիրվի…
Ամենաշատ