News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

iPhone 13 սմարթֆոնները կթողարկվեն սեպտեմբերին, բայց տեղեկատվական դաշտում արդեն տեղեկություններ կան iPhone 14-ի մասին, որոնք Apple ընկերությունը կարտադրի 2022թ.։ Ինչպես գրում է MacRumors պորտալը, iPhone 14-ները կունենան կորպուսի նոր նյութ՝ տիտանի համաձուլվածք։

Այն մասին, որ Apple iPhone 14 սարքերը (համենայնդեպս՝ ավագ մոդելները) կունենան տիտանի համաձուլվածքով կորպուս, մատնանշում է ամերիկյան JP Morgan Chase ֆինանսական հոլդինգի ներդրողների հաշվետվությունը։ Տվյալներից հետեւում է, որ տիտանե կորպուսները կդառնան ապագա սմարթֆոնների դիզայնի ամենանշանավոր փոփոխությունը։

Հայտնի է, որ տիտանե համաձուլվածքով կորպուսների բացառիկ մատակարարը iPhone 14-ների համար դառնալու է Foxconn ընկերությունը։ Եթե հաշվետվության տվյալները հաստատվեն, ապա iPhone 14-ները կդառնան Apple առաջին սմարթֆոնները, որոնց կորպուսը կլինի տիտանից։ Ներկայում «Էփլը» տիտանե համաձուլվածքն օգտագործում է բացառապես որոշ Watch Series 6 սմարթ ժամացույցներում, ինչպես նաեւ Apple Card-ում։

Ակտուալ iPhone-ների  կորպուսները պատրաստվում են չժանգոտվող պողպատից եւ ալյումինիումից։ Տիտանե համաձուլվածքը, ինչպես նշում են փորձագետները, ավելի ամուր է, ինչը սմարթֆոնները կդարձնի ավելի կայուն քերծվածքների հանդեպ։ Բացի այդ, դեւայսները կլինեն ավելի կայուն ճկվելու դեպքում, ինչը հաճախ դառնում է սմարթֆոնների շարքից դուրս գալու պատճառ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ