News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թունիսում քաղաքական ճգնաժամը թափ է հավաքում: Նախագահ Քայս Սաիդը հեռացրել է վարչապետին եւ մի շարք նախարարների, կասեցրել է խորհրդարանի աշխատանքը՝ նշելով, որ այդպիսով նա «փրկում է» երկիրը «կոռուպցիայից եւ քաղաքացիական անկարգություններ սերմանելու նպատակ ունեցող դավադրություններից»: Հակառակորդները նրան մեղադրում էին իշխանությունը զավթելու եւ հեղաշրջման մեջ: Ինչպե՞ս են զարգացել իրադարձությունները Թունիսում վերջին մի քանի օրվա ընթացքում.

1. Երկրի նախագահը աշխատանքից ազատեց Թունիսի պաշտպանության նախարարին: Կասկածվում էր անհավատարմության մեջ:

2. Երկրում մեկ ամսով պարետային ժամ է սահմանվել՝ 19-00-ից մինչեւ առավոտյան 6-ը: Առանց համապատասխան փաստաթղթերի արգելվում է մարդկանց եւ ավտոմեքենաների տեղաշարժը:

3. Ռազմական ուժերը փակել են Քաթարի «Ալ-Ջազիրա»-ի գրասենյակը Թունիսի մայրաքաղաքում:

4. Նախարարությունների աշխատակիցներին, այդ թվում՝ վարչապետին, թույլ չեն տալիս գնալ աշխատավայր: Նույն կերպ արգելափակված է խորհրդարանը:

5. Սաուդյան Արաբիան փաստացի սատարել է հեղաշրջմանը եւ Թունիսին բարգավաճում եւ կայունություն մաղթել:

6. ԱՄՆ-ն ռետինե դիրքորոշում է ընդունել՝ նշելով, որ իրենք «մտահոգված են Թունիսում տիրող իրավիճակով»: Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն շատ հեշտությամբ կարող է հեղաշրջումը հեղաշրջում չանվանել:

 7. Թունիսի նախագահը մտադիր է սկսել մարզպետերին պաշտոնանկ անելու գործընթացը՝ նրանցից մի քանիսի՝ պատասխանատվության ենթարկմամբ:

8. Մինչ այժմ լուրջ բախումներ չկան, իրավիճակը վերահսկվում է բանակի, հատուկ ծառայությունների եւ ոստիկանության կողմից, որոնք դեռ կատարում են նախագահի հրամանները:

9. Թուրքիան հայտարարել է, որ մտահոգված է Թունիսում տիրող իրավիճակով եւ չի կասկածում, որ Թունիսի ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը: Նաեւ հեռախոսային բանակցություններ են վարվել Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ Թունիսի իրադարձությունների վերաբերյալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ