News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Երբ 1988-ի սկզբին Լեռնային Ղարաբաղի խնդիրը սրվեց: Հակամարտության արմատները հին են, այն պարզ լուծում չուներ այն ժամանակ եւ չունի այժմ՝ չնայած ինձ փորձում էին համոզել, որ դրան կարելի է հասնել սահմանների վերագծման միջոցով: Երկրի ղեկավարությունում կար միաձայն կարծիք, որ դա անընդունելի է: Այս մասին գրում է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը «Ռուսաստանը՝ գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի համար իր հոդվածում:

«Ես կարծում էի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ համաձայնության հասնելը հայերի եւ ադրբեջանցիների գործն է, եւ միության կենտրոնի դերն էր օգնել դրանց իրավիճակի կարգավորման հարցում, մասնավորապես՝  տնտեսական խնդիրների լուծման գործում: Վստահ եմ, որ դա ճիշտ գիծ էր:

Բայց ո՛չ կուսակցական կառույցները, ո՛չ երկու հանրապետությունների մտավորականությունը չկարողացան համաձայնության կամ նույնիսկ երկխոսության  ճանապարհ գտնել: Եվ դրանք հետին պլան մղվեցին ծայրահեղականների կողմից: Իրադարձությունները ձնագնդի պես մեծացան: 1988-ի փետրվարի վերջին Սումգայիթ քաղաքում արյուն թափվեց: Կոտորածը կասեցնելու համար պետք էր զորքեր ներգրավել:

Այդ ժամանակահատվածում՝ 1987-1988 թվականներին, ես ձգտում էի ազգամիջյան վեճերի վերաբերյալ միասնական ժողովրդավարական մոտեցում մշակել: Դրա էությունն այն էր, որ ազգային խնդիրները կարող են իսկապես լուծվել միայն քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների ընդհանուր համատեքստում: Եվ պետք է ասեմ, որ սկզբում մերձբալթյան հանրապետություններում, Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում ազգային շարժումները գործում էին վերակառուցմանն աջակցության կարգախոսների ներքո: Գրեթե ոչ ոք 1987 ին միությունից դուրս գալու հարց չէր դնում:

Բայց շատ արագ անջատողական միտումները սկսեցին գերակշռել ազգային շարժումներում: Իսկ հանրապետությունների կուսակցությունների ղեկավարները չգիտեին, թե ինչպես աշխատել ժողովրդավարության պայմաններում: Նրանք շփոթված էին: Դա արտահայտվեց Վրաստանում, երբ 1989 թվականի ապրիլին մարդիկ դուրս եկան Թբիլիսիի փողոցներ եւ հրապարակներ: Վրաստանի կոմկուսի կենտկոմի անդամները նույնպես պետք է դուրս գային ժողովրդի մոտ, սակայն նրանք նախընտրեցին նստել բունկերում: Եվ բանը հասավ դժբածտության. ուժ կիրառվեց՝ տարածքը ցուցարարներից «մաքրելու» համար, 21 մարդ զոհվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին:

Այս մասին դժվար է հիշել: Բայց հանգիստ խղճով կարող եմ ասել. Թբիլիսիի հանրահավաքը ցրելու որոշումը կայացվեց իմ թիկունքում՝ իմ կամքին հակառակ: Այդ ժամանակ եւ հետագայում ես ամուր կերպով հավատարիմ մնացի իմ կրեդոյին. ամենաբարդ խնդիրները պետք է լուծվեն քաղաքական միջոցներով՝ առանց ուժի կիրառման, առանց արյունահեղության»,- գրել է Գորբաչովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ. Արամ Ա
Ժողովուրդի մը ինքնորոշման իրաւունքը միջազգային օրէնքի անբաժան մասը կը կազմէ...
Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրները
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Արցախի...
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը»  վերահաստատում է Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը
Նախօրեին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով եւ անընդունելի համարելով...
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների առաքելության երկարաձգման տարբերակները. Ալեքսանդրովը նշել է Ռուսաստանի սխալը
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն սխալմամբ ակնկալում է, որ եթե Հայաստանը զիջումների գնա․․․
ԱՄՆ ներկայացուցիչն օկուպացված Շուշիում է, որպեսզի խոսի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության մասին
Բանակցություններն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շատ կարեւոր են, ասել է Էլիոթը...
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խոսել են Արցախի մասին
Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրագործված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում...
Ամենաշատ