News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՊԵտական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ավարտվում է «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Այն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության համագործակցությամբ և մինչև տարեվերջ պետք է կիրառվի ամբողջությամբ։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս գործընթացով հնարավորին նվազագույնի են հասցվելու շփումները՝ մաքսային ձևակերպումների համար տարբեր պետական և մասնավոր մարմիններից անհրաժեշտ առձեռն թույլատրական փաստաթղթերի ստացման նպատակով: Զգալի կրճատվելու է ներմուծման և արտահանման գործընթացի կազմակերպման ժամանակը։ Համակարգի ներդրումից կարճ ժամանակ անց փաստաթղթերի թղթային տարբերակի ներկայացումն արգելվելու է և ընդունվելու են միայն էլեկտրոնային փաստաթղթեր։

Հաշվի առնելով, որ էլեկտրոնային հարթակից օգտվելը պահանջում է որոշակի հմտություններ և գիտելիքներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օգոստոսի 2-ից նախաձեռնել է ուսուցողական դասընթացներ մաքսային ձևակերպումներ իրականացնող մասնագետների, ինքնահայտարարագրող կազմակերպությունների մաքսային գործակալների, ինչպես նաև շահագրգիռ ցանկացած այլ անձանց համար։ ՊԵԿ պաշտոնական կայքով հայտարարություն է հրապարակվել, ինչպես նաև կոմիտեին հասանելի էլեկտրոնային հասցեներով անհատական իրազեկում է ուղարկվել նշված մասնագետներին՝ դասընթացների մասնակցության անհրաժեշտության մասին։ Առաջին դասընթացին մի քանի հարյուր հոգու հասնող թիրախային խմբից ընդամենը 18 մասնագետ է հայտ ներկայացրել, ինչը բավականին ցածր ցուցանիշ է:

Կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբեր ամսին կկազմակերպվի դասընթացի ևս մեկ փուլ: Արդյունքում կհրապարակվեն մասնակից այն մասնագետների տվյալները, որոնք ձեռք են բերել համապատասխան գիտելիքներ և կկարողանան «Մեկ պատուհան»  սկզբունքով ապահովել մաքսային ձևակերպումների և թույլատրական փաստաթղթերի ստացման պարզեցված գործընթացը։ ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ այժմ վերանայվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման ամբողջ գործընթացը, և, եթե այս պահին դասընթացների մասնակցությունը կրում է կամավոր բնույթ, ապա հետագայում էլեկտրոնային հարթակից օգտվելու հմտությունը համապատասխան որակավորում ստանալու պարտադիր նախապայմաններից և պահանջներից է լինելու։

Այսպիսով, «Մեկ պատուհան»  էլեկտրոնային հարթակից օգտվելու համապատասխան գիտելիք և հմտություն չունեցող անձինք հնարավորություն չեն ունենալու մատուցել պարզեցված և բարձրորակ ծառայություններ, իսկ մոտ ապագայում, նախատեսվող իրավակարգավորումներից հետո, չեն ստանա նաև մաքսային ձևակերպումների մասնագետի համապատասխան որակավորում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ