News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 6-ին, Երևանի երկաթուղային կայարանում, ներկայացվեցին միանգամից երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքներ, որոնք Հարավկովկասյան երկաթուղին գնեց ռուսաստանյան արտադրողից`«Տրանսմաշհոլդինգ» ընկերությունից:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էլեկտրագնացքները կսպասարկեն ներհանրապետական ուղերթները դեպի Գյումրի և Երասխ, ինչը զգալիորեն կբարձրացնի փոխադրումների հարմարավետության մակարդակը: Այսպիսով, ՀԿԵ-ն ունի արդեն 4 նոր շարժակազմ, և արդիականացման ծրագիրը հետևողականորեն իրականացվում է:

Հաջորդ տարի ՀԿԵ-ն նախատեսում է գնել ևս մեկ նոր էլեկտրագնացք և 50 նոր բեռնատար վագոններ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, արտադրող ընկերության ներկայացուցիչները:

Միջոցառման շրջանակներում ՀԿԵ-ն Բաց դռների օր կազմակերպեց մոտ 100 դպրոցականների համար, ովքեր ծանոթացան Երկաթուղու թանգարանի նորացված ցուցահանդեսին, ինչպես նաև ընկերության նոր շարժակազմին: Մոտ օրերս երիտասարդների շրջանում երկաթուղին հանրայնացնելու նպատակով ՀԿԵ-ն դպրոցականների համար նոր էլեկտրագնացքով Երևանից Գյումրի շրջագայություն կկազմակերպի:

Նշենք, որ 2020 թվականի առաջին կիսամյակում ՀԿԵ-ն ներհանրապետական հաղորդակցությունում տեղափոխել է 137 հազար ուղևոր, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՝ գրեթե 180 հազար ուղևոր ՝ ապահովելով 31% աճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հյուսիս-Հարավ» միջանցքի մի մասի շինարարությունը կավարտվի մինչեւ հուլիս. Հաթիբի
«Այս պահին կառուցվել է Ռեշտ-Կասպյան երկաթուղու 37 կմ-ից 23 կմ-ը ․․․
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի շինաշխատանքները կսկսվեն 2023 թ․ երրորդ-չորրորդ եռամսյակում
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է: Ծրագրի նպատակներն են...
Պուտինը կոչ է արել արագացնել Դաղստան-Ադրբեջան-Իրան երթուղու շինարարությունը
Ադրբեջանի տարածքով Դաղստանից Իրան երթուղին պետք է կառուցել ավելի շուտ, այն միշտ պահանջված կլինի, ինչպես ․․․
Գումար է հատկացվել Իսահակյան-Գյումրի, Գյումրու օղակային փողոցի հիմնանորոգման համար
Շիրակի մարզով անցնող մոտ 23,5 կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում...
Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի մի հատվածը
Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն։ Կապալառու…
Մեկնարկել է Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհի հիմնանորոգումը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Շեկոյանը և ինժեներ Վարդան Կարապետյան...
Ամենաշատ