News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ հունիս և հուլիս ամիսների ընթացքում կուտակված «Մի դրամների» ողջ գումարը՝ 6․925․000 ՀՀ դրամ, փոխանցվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։

«Սա մեր հերթական աջակցությունն է 1000+ հիմնադրամին, քանի որ գիտակցում ենք, թե որքան կարևոր է այսօր մեր հասարակության հոգածությունը այն մարդկանց համար, որոնք չխնայեցին իրենց կյանքն ու առողջությունը։ Ուստի փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներով օգտակար լինել մեր հերոսներին»,- ասել է Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնությունն իրականացնելու համար: Թվում է, թե մեկ դրամը փոքր գումար է, բայց իրականում այստեղ աշխատում է թվերի ուժը, և որքան շատ են լինում այդ գործարքները, այդքան այդ թվերը աճում են, ինչը մեր զինծառայողների ապահովագրության համակարգի գաղափարախոսությունն է: Փիլիսոփայությունների նույնություն կա»,- ընդգծեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով «Մի դրամի ուժը» նախաձեռնության հիմնական ուղղությունն ի սկզբանե կրթությունն էր, սակայն պատերազմի հետևանքով ընկերություններն ուշադրության կենտրոնում են պահում զինծառայողներին ու նրանց ընտանիքներին։ Ծրագրի հաջորդ շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն է։ Վահեն զոհվել է արցախյան երրորդ պատերազմում, վիրավոր զինվորին բուժօգնություն ցուցաբերելիս։ Նա մասնագիտությամբ կլինիկական դեղագետ էր և ամեն ինչ անում էր իր մասնագիտության մասսայականացման համար։ Իր կիսատ թողած գործն այսօր շարունակում է հիմնադրամը։ Հենց այդ պատճառով էլ որոշեցինք աջակցել հիմնադրամի կրթական նախաձեռնություններին»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Վահե Մելիքսեթյանի եղբոր՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանի խոսքով` կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է` կյանքի կոչելու Վահեի մասնագիտական գաղափարներն ու նպատակները․ «Արդեն սեպտեմբերից պատրաստվում ենք անվանական կրթաթոշակներ տրամադրել Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ կլինիկական դեղագետի մասնագիտությունն ընտրած լավագույն օրդինատորներին, պատրաստվում ենք նաև օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Վահեն կարծում էր, որ մի շարք զարգացած երկրների պես Հայաստանում ևս յուրաքանչյուր հիվանդանոց պետք է ունենա կլինիկական դեղագետների հաստիքներ, ինչն էականորեն կկրճատի ոչ ռացիոնալ դեղաբուժության արդյունքում առաջացած հսկայական ծախսերը, ինչպես նաև կնվազեցնի դեղերի ոչ ռացիոնալ կիրառման արդյունքում հիվանդների առողջությանը հասցված վնասները։ «Մի դրամի ուժը» նախագծի մասին ես տեղեկացա գրեթե մեկ տարի առաջ և շատ հավանեցի գաղափարը։ Անգամ չէի էլ կարող ենթադրել, որ մի օր կդառնանք այս հրաշալի նախաձեռնության շահառուն։ Ես շատ շնորհակալ եմ ԱյԴի Բանկին և Իդրամին մեզ հավատալու, աջակցելու և առաջին խոշոր գործընկերը դառնալու համար։

Մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Բանկի և Իդրամի կողմից ամենատարբեր ծրագրերի և նախաձեռնությունների ընդհանուր առմամբ նվիրաբերվել է մոտ 34 մլն ՀՀ դրամ։

Ընկերություններում հիշեցրել են, որ յուրաքանչյուր անձ կարող է նպաստել, որ ավելի մեծ գումար տրամադրվի «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին՝ ընդամենը բոլոր վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով․ ամեն ինչ սկսվում է մի դրամից։

Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարում կատարել արդեն 5500-ից ավելի վաճառակետերում և ավելի քան 400 առցանց խանութներում, իսկ գործընկերների ցանկին ծանոթանալ կարելի է այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ