News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շարունակվում են փոփոխությունները դիվանագիտական համակարգում, այդ թվում՝ փոփոխվում են տարբեր երկրներում Հայաստանի դեսպանները։

«Փաստ» թերթի տեղեկություններով, տեղերում հայ համայնքի ներկայացուցիչները բավականին լուրջ դժգոհություններ ունեն իշխանությունների կողմից նշանակվող նոր դեսպաններից։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, մասնավորաբար Լիլիթ Մակունցի նշանակումը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում բավականին վատ է ընդունվել ԱՄՆ-ի հայ համայնքի մեծ մասի, այդ թվում՝ ԱՄՆ-ում գործունեություն ծավալող հայկական ակտիվ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։

Թերթի տեղեկություններով, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ուկրաինայում, թե՛ մի քանի այլ երկրներում հիմնական դժգոհությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նշանակումները բացառապես քաղաքական են, ընդհանրապես չեն բխում հայ համայնքների շահերից, ավելին՝ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մի քանիսը թերթին ասել են, որ Մակունցն այն կերպարը չէ, որ կարողանա լուծել ԱՄՆ-ի հայ համայնքի խնդիրները։ Արդեն իրականություն դարձած ու սպասվող՝ քաղաքական դեմքերի նշանակումները, բացի հասարակությունից, մեր տեղեկություններով, լուրջ դժգոհություն են առաջացրել նաև հայ դիվանագետների շրջանում, քանի որ դիվանագիտության և միջազգային հարաբերությունների հետ ոչ մի կապ չունեցող անձանց օրվա իշխանությունները շռայլորեն շնորհում են դեսպանի բարձր կոչում, ինչն ուղղակի վիրավորական է ոլորտում բազմամյա վաստակ ունեցող անձանց համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ