News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վ. Պ. Սերբսկու անվան ինստիտուտի մասնագետների կողմից անցկացված հոգեբուժական նոր հետազոտությունը հաստատել է, որ Խաչատուրյան քույրերը սպանել են իրենց հորն իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառով: Այս մասին պատմել են աղջիկների փաստաբանները՝ մեկնաբանելով Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերված փորձաքննությունների արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խոշտանգումների, սեռական բռնության եւ ծեծի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում աղջիկները տուժածներ են ճանաչվել:

«Այս փորձաքննությունները հաստատել են հոր կողմից դստրերի նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ սեռական ոտնձգության բոլոր փաստերը, որոնք հաստատվել էին ավելի վաղ այլ փորձագետների կողմից, սակայն՝ արդեն նրանց հոր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում»,- ասել է միջնեկ քրոջ փաստաբան Մարի Դավթյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ ինստիտուտի մասնագետները պարզել են, որ քույրերից յուրաքանչյուրը 2014 թվականից տառապում է դաժան վերաբերմունքի սինդրոմով եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարումով: Այս բոլոր հիվանդություններն անմիջական պատճառահետեւանքային կապ ունեն մահացածի գործողությունների եւ նրա դուստրերի մոտ հայտնաբերված խանգարումների միջեւ, նշել է փաստաբանը:

2018 թվականի հուլիսի 28-ին Խաչատուրյան քույրերը բերման էին ենթարկվել եւ մեղադրվել էին իրենց հոր սպանության մեջ: Հանցագործության պահին՝ 2018 թվականի հուլիսի 27-ին, նրանք 19, 18 եւ 17 տարեկան էին: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ հոր սպանության պահին աղջիկներից ամենափոքրը չէր գիտակցում, թե ինչ է անում: Քննությունը ավագ քույրերին մեղսունակ էր ճանաչել: Պաշտպանական կողմը խնդրել էր իրենց գործը քննել ատենակալների ժյուրիի կողմից:

Ավելի վաղ Միխայիլ Խաչատուրյանի փաստաբան Գեորգի Չուգուաշվիլին մեկնաբանել էր սպանվածի դստրերի հոգեբանական եւ հոգեբուժական նոր հետազոտությունների արդյունքները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ