News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նախկին թագավորական ծովային հետեւակի զինծառայող Փոլ Ֆարթինգը մտադիր է Քաբուլից 140 շուն եւ 60 կատու դուրս բերել, որոնք պահվում են նրա բացած աֆղանական ապաստարանում: Ինչպես նշում է Independent-ը, նա թալիբներից կենդանիների փրկությունը «Տապան» օպերացիա է կոչել:

Ապաստարանը տարհանելու համար նա Airbus A330 է վարձակալել, որը պատրաստ է թռնել Քաբուլ: Ֆարթինգի խոսքով, բրիտանական կառավարությունը 68 վիզա է տրամադրել ապաստարանի աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին, սակայն կենդանիների փոխադրումը դեռ համաձայնեցված չեն: Միաժամանակ Ֆարթինգը նշել է, որ նախատեսում է կենդանիներին տեղավորել բեռների պահեստում, իսկ ուղեւորների խցիկում կկարողանա թռնել 181 մարդ, հաղորդում է «Գազետա»-ն:

Օգոստոսի 25-ին Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել էր, որ երբ խումբը, այդ թվում՝ կենդանիները, անցնեն օդանավակայանով, նրանց թույլ կտրվի մասնավոր չարտերային թռիչք կատարել դեպի Մեծ Բրիտանիա: Սակայն նա ընդգծեց, որ կենդանիները ստիպված կլինեն սպասել, քանի որ առաջնահերթը կանանց, երեխաների եւ տղամարդկանց տարհանումն է: Բացի այդ, Ուոլեսը կասկած է հայտնել, որ Աֆղանստանից հեռանալ ցանկացողների ամբոխը թույլ կտա այդքան շատ կենդանիներ բեռնել մասնավոր ինքնաթիռի մեջ. ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, կարգելափակվի օդանավակայանում: Ընդ որում, պաշտպանության նախարարը Twitter-ում գրել է, որ այդ դեպքում իրեն՝ Ֆարթինգին եւ ապաստարանի անձնակազմին պատրաստ է տեղեր հատկացնել թագավորական օդուժի չվերթներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ