News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Որոշ երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումների դանդաղող գործընթացը եւ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անհավասար հասանելիությունը կարող են հսկայական կորուստներ պատճառել համաշխարհային տնտեսությանը: Նման եզրակացության են եկել Economist Intelligence Unit (EIU) հետազոտական ինստիտուտի փորձագետները, հայտնել է DW-ն:

Փորձագետները հաշվարկել են, որ վերը նշված պատճառները համաշխարհային մասշտաբով 2022-2025 թվականների ընթացքում կհանգեցնեն 2.3 տրլն դոլարի արտադրության կորստի: Առաջին հերթին, այս միտումը վերաբերում է զարգացող երկրներին՝ նախ՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, որտեղ երկրների բնակչությունների զգալի մասը դեռ չի հասցրել ստանալ պատվաստանյութի նույնիսկ առաջին չափաբաժինը:

EIU-ի տվյալներով՝ համաշխարհային տնտեսության գնահատված կորուստների երկու երրորդը բաժին է ընկնելու զարգացող երկրներին, ինչի արդյունքում ավելի զարգացած արդյունաբերությամբ երկրների հետ նրանց մերձեցման գործընթացը կդանդաղի: Չի բացառվում, որ այս շրջաններում նման իրավիճակը հասարակական դժգոհության եւ սոցիալական խռովությունների աճի կհանգեցնի, զգուշացնում են փորձագետները: 

Հետազոտության համաձայն՝ 2021 թվականի օգոստոսի դրությամբ ավելի մեծ եկամուտ ունեցող բնակչությամբ երկրներում պատվաստանյութի առնվազն առաջին չափաբաժինը ստացած բնակիչների մասնաբաժինը հասնում է 60 տոկոսի: Պակաս հարուստ երկրներում այս ցուցանիշը կազմում է ընդամենը մեկ տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ