News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արգենտինայի դատախազները նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին մեղադրել են պարտադիր կարանտինի խախտման մեջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները, երբ նա անցյալ տարի ընկերների հետ ծննդյան երեկո էր կազմակերպել: Հաղորդում է Reuters-ը:

«Նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն այսօր անձամբ եւ առանց փաստաբանի ներկայացել է դատական ​​իշխանություններին` որպես փոխհատուցում առաջարկելու երկու ամսվա աշխատավարձի կեսը Մալբրանի ինստիտուտին պատճառված վնասի համար, որը կփոխանցվի չորս ամիս անընդմեջ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Արգենտինայում սկանդալ էր բռնկվել լուսանկարների հրապարակման կապակցությամբ, որոնք արվել էին 2020 թվականի հուլիսի 14-ին՝ առաջին տիկին Ֆաբիոլա Յանեսի ծննդյան օրը նախագահական նստավայրում: Դրանցում Ֆերնանդեսը եւ Յանեսը` տասը հոգու ընկերակցությամբ, նշում էին ծննդյան տոնը` չնայած նրան, որ համավարակի պատճառով այդ ժամանակ Արգենտինայում կարանտինային խիստ միջոցներ էին գործում, իսկ փակ սենյակներում հանդիպումներն արգելված էին: Արգենտինայի դատախազությունը նախաքննություն է սկսել օրենքի հնարավոր խախտման փաստով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ