News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի օրը Վանկուվերի եւ Կանադայի այլ քաղաքների փողոցներում բողոքի ցույցեր են անցկացվել պատվաստումների դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CBC հեռուստաալիքը:

Դրա տվյալներով՝ ամբոխները, որոնք կոչ էին անում «մերժել պարտադիր պատվաստման բռնակալությունը», հավաքվել էին Վանկուվերի, Վիկտորիայի, Կամլուպսի եւ այլ քաղաքների հիվանդանոցների մոտ: Ընդ որում, նշում է CBC-ն, երկրում պատվաստումը պարտադիր չէ բնակչության բոլոր խմբերի համար:

Ամենախոշոր բողոքի ակցիան տեղի է ունեցել Վանկուվերում, որտեղ, ոստիկանության հաշվարկներով, ճանապարհը փակել էր հինգ հազար մարդ:

Հեռուստաընկերությունը հայտնում է նաեւ, որ բողոքի ակցիայի ժամանակ բուժաշխատողի նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքի մասին հաղորդում է ստացվել: Բրիտանական Կոլումբիայի նահանգի վարչապետ Ջոն Հորգանը, որտեղ եւս բողոքի ցույցեր են տեղի ունեցել, դատապարտել է ցուցարարների կողմից ագրեսիայի դրսեւորումները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադան կպարտավորեցնի դաշնային քաղաքացիական ծառայողներին, ինքնաթիռների, գնացքների եւ զբոսաշրջային նավերի ուղեւորներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ բնակչության ավելի քան 65 տոկոսը լիովին պատվաստված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ