News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի գործը դատարանում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն երեք անձ՝ Մխիթար Զաքարյանը, Արմեն Սամվելյանը եւ Արտավազդ Արզումանյանը։

Նշենք, որ  Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու հատկանիշներով։

Հիշեցնենք, որ հուլիսի 13–ին, Զաքարյանը երկու ամսով կալանավորվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ