Թուրքիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեկնարկի գործընթացը երկար չի տեւի: Այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Մինչ այժմ [ռուսական պատվաստանյութի] փորձարկումների արդյունքները ոչ մի բացասական բան չեն ցույց տվել: Մենք շարունակում ենք աշխատել դրա արտադրության ուղղությամբ: Տեղական ֆիրմայի հետ մեր աշխատանքը հասել է որոշակի արդյունքի, սակայն դեռեւս ավարտված չէ: Չեմ կարծում, որ այս գործընթացը երկար կտեւի», - ընդգծել է նա: