News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի ընկել են 1 տոկոսով՝ տնտեսական վերականգնման վրա COVID-19 համավարակի ազդեցության մտահոգությունների ֆոնին, ներդրողները շարունակում են գնահատել ԱՄՆ-ի աշխատաշուկայի հետ կապված թույլ տվյալները, վկայում են աճուրդների տվյալները, հայտնում է «Փրայմ»-ը:

Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.06 տոկոսով եւ կազմել 71.84 դոլար մեկ բարելի դիմաց, WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.05 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 68.56 դոլարի:

Երկուշաբթի նավթի շուկայում բացասական դինամիկա է նկատվում, քանի որ ուրբաթ ԱՄՆ-ի աշխատաշուկայի տվյալները մտավախություններ են առաջացրել COVID-19 համավարակի ազդեցության պատճառով տնտեսության վերականգնման կապակցությամբ: Այդպես, օգոստոսին գործազրկությունը երկրում, ինչպես եւ սպասվում էր, նվազել է մինչեւ 5.2 տոկոս հուլիսի 5.4 տոկոս մակարդակից, սակայն տնտեսության ոչ գյուղատնտեսական ոլորտներում զբաղված մարդկանց թիվն ավելացել է ընդամենը 235 հազարով՝  750 հազար աճի կանխատեսման դեպքում:

Այնուամենայնիվ, ըստ ANZ-ի վերլուծաբանների, որոնց վկայակոչում է Wall Street Journal-ը, նավթը մոտ ապագայում կարող է աջակցություն ստանալ Ասիայում վերականգնման նշանների պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ