News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայում նախկին զինվորականը մտել է բնակարան եւ 4 մարդու սպանել, 11-ամյա աղջիկը ողջ է մնացել՝ մահացած ձեւանալով, հաղորդում է ABC News-ը։

Իշխանությունները հայտնում են, որ երեխան ականատես է եղել, թե ինչպես է 33-ամյա Բրայան Ռայլին՝ նախկին ծովային հետեւակ ծառայող, կրակել իր հորը, նրա ընկերուհուն, ընկերուհու մորն ու 3 ամսական երեխային։ Ինքը՝ աղջիկը, եւս տուժել է, նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել են։ Ռայլին սպանել է նաեւ շանը։

Հանցագործը որեւէ կապ չի ունեցել սպանվածների հետ։ Ըստ քննության տվյալների՝ նա հոգեկան խնդիրներ ունի եւ  փնտրում էր ինչ-որ աղջկա, ով հակված է ինքնասպանության։ Չգտնելով նրան՝ նա զայրացել է եւ սպանել ողջ ընտանիքին։

«Այդ 11-ամյա աղջիկը շատ խորամանկ եւ շատ խելացի է գտնվել։ Նա ասել է․ «Ես ձեւածա մահացած եւ աղոթեցի»»,-հայտնել է ոստիկանության շերիֆ Գրեդի Ջադը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ