News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այն, որ Հայաստան եկող իրանական բեռնատարները կարող են ստուգվել ադրբեջանցիների կողմից, դա խնդիր է եւ ոչ մեկը դա չի կարող հերքել, բայց եկեք սպասենք, տեսնենք՝ իրավիօճակը ոնց է հագուցալուծվում:  Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ եթե անգամ գումար չգանձեին ադրբեջանցիները, միայն իրանական բեռնատարները կանգնեցնելու փաստը մտահոգության տեղիք է տալիս:

«Կարող է ոչ մի խնդիր չլինի, կարող է իրավիճակը կարգավորել:Ամեն դեպքում այնպես չէ, որ այս պահին ունենք բլոկավորված ճանապարհ, այդ ապրանքները հասնում են Հայաստան: Քանի որ այդ ճանապարհի մի հատվածն իրենց էր պատկանում, իրենք այդ մասում  ունեին հայկական եւ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն, որ պետք է որոշակի ներկայությունունենային: Բայց որ կլինի այնպիսի իրավիճակ, որ իրենք կկանգնեցնեն երրորդ երկրից մեր երկիր մուտք գործող բեռնատարները եւ կստուգեն, ես նման բան չէի կանխատեսում»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞րը կարող է լինել սրա հետեւանքը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց, որ հետեւանքը կարող է լինել այն, որ մարդիկ պարզապես կփորձեն խուսափել այդ ճանապարհով Հայաստան ապրանքներ ներմուծելուց. «Հայաստանի տարածք գալիս են հիմնականում այն բեռները, որոնք սպառվում են հենց Հայաստանում: Այսինքն իրանական բեռների համար Հայաստանը որպես տրանզիտ այնքան էլ չի ծառայում: Իրանական ապրանքների մուտքը ՀՀ որքան մեզ համար է կարեւոր, նույքան էլ՝ իրանցիների համար, որովհետեւ իրենք այստեղ շուկա ունեն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ