News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ օր առաջ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ըստ էության, սադրանքի ենթարկված իրավիճակը կարգավորվի. մյուս կողմից այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության 30-ամյակը, եւ մենք որպես պետություն, չնայած անցնելով ծանր դժվարությունների միջով, ունենալով պատերազմի ծանր հետեւանքները, այնուհանդերձ պետք է ուժ գտնենք ոտքի կանգնելու, շարունակելու մեր պետության ընթացքը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ երեսով ենք տոնում Հայաստան անկախության օրը, երբ թշնամին Հայաստանի տարածքում է:

«Հենց հանուն մեր ընկած հերոսների, մենք որպես հանրություն, որպես պետություն պարտավոր ենք մեր մեջ ուժ գտնելու  եւ շարունակելու մեր պայքարը: Նաեւ նման միջոցառումներով մենք իմաստավորում ենք մեր անկախությունը, մեր խոնարհումն ենք հայտնում մեր ընկած հերոսների, որովհետեւ նրանք ընկել են հանուն Հայաստանի, հանուն Արցախի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նահատակված հերոսների հարազատներն արդեն սկսել են պահանջել, որ ն ման տոնախմբություն չլինի, պահանջում են հարգել զոհերի հիշատակը, որոնց մահվան տարին անգամ չի լրացել, Կոնջորյանը պատասխանեց. «Մենք բնականաբար աչալրջորեն հետեւում ենք մեր նահատակված հերոսների հարազատների բոլոր հայտարարություններին եւ ես կարծում եմ, որ այս ընթացքում մենք առիթ չենք տվել մտածելու, որ այս իշխանությունը անտեսում է զոհերի հիշատակը: Այլ բան, որ որոշ շրջանակներ փորձում են նաեւ այս զգայուն հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա: Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը այդ շահարկումների վերաբերյալ շատ հստակ պատկերացումներ ունի, իր գնահատականը տվել է, տալիս է եւ կտա»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Արցախի անկախության օրը նույն գունագեղությամբ չնշվեց, ՔՊ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Արցախի անկախության մասով դուք պետք է ձեր հարցեր ուղղեք Արցախի ղեկավարությանը: Ես անձամբ եղել եմ Արցախում, մասնակցել եմ նիստին, հարգնքի տուրք եմ մատուցել մեր ընկած զոհերի հիշատակին»:

Տպել
Ամենաշատ