News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի էլեկտրական ցանցերին (ՀԷՑ) 105 մլն դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն ՝ 10-ամյա ներդրումային ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար: 70 մլն դոլարը կտրամադրի ՎԶԵԲ-ը եւ 35 մլն դոլար՝ ԱԶԲ-ն:   

Վարկերը կուղղվեն Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքների արդիականացմանը ինչպես մարզերում, այնպես էլ խոշոր քաղաքներում: Նշենք, որ Երեւանը եւ Գյումրին ներառված են ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրում: Այս առումով Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրի (GCAP) շրջանակներում ՀԷՑ-ը բնապահպանական կոնկրետ խնդիրներ կլուծի, ինչպիսիք են ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը եւ վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիա արտադրող կայանների՝ էներգետիկ համակարգում ինտեգրումը: Ֆինանսավորումը կխթանի Հայաստանի անցմանը թվային տեխնոլոգիաներին` հսկողության եւ հաշվառման ավտոմատացված համակարգերի լայնածավալ ներդրման, էներգահամակարգի հուսալիության եւ ճկունության բարձրացման եւ համակարգերի արտադրողականության էական բարելավման միջոցով:  

«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ձեռք բերելուց հետո մենք սկսեցինք աշխատել ընկերության վերականգնման ուղղությամբ, այդ թվում` ներդրումային ծրագրի իրականացման միջոցով: Այն հաջողությունները, որոնք այսօր գրանցել ենք, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ այլ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ երկար տարիների արդյունավետ աշխատանքի արդյունք են: ՀԷՑ-ը վնասով աշխատող ընկերությունից վերածվեց շահութաբեր ընկերության՝ էլեկտրաէներգիայի կորուստների մակարդակը 13.5 տոկոսից իջեցնելով 6.9 տոկոսի: Մենք ներդրել ենք վերահսկողության միջազգային չափանիշներ, բացել ենք հաճախորդների սպասարկման ժամանակակից կենտրոններ, մեծ նշանակություն ենք տալիս բնապահպանական եւ սոցիալական ծրագրերին, որոնք մեր ընկերության առաջնահերթություններից են», - նշեց ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացված վարկային միջոցները նաեւ կօգնեն ՀԷՑ-ին մեղմել կլիմայի փոփոխության հետ կապված մարտահրավերները` ապահովելով կառավարման, բնապահպանական, սոցիալական եւ տեխնիկական չափանիշների լայն կիրառման ապահովման ճանապարհով: ՀԷՑ-ը կկենտրոնանա նաեւ գենդերային իրավունքների պաշտպանության խնդրի վրա:

«Էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման բազմաստիճան ծրագիրը ներառում է մի քանի հիմնական տարրեր` համակարգի թվայնացում, էլեկտրաէներգիայի օգտագործման բարելավում եւ էներգամատակարարման հուսալիության ապահովում: Նախագծի իրականացումը հնարավոր է Հայաստանում մաքուր էներգիայի արտադրության հզորությունների զարգացման, այդ թվում՝ կենցաղային սպառման համար արեւային էներգիայի արտադրության ուղղությամբ տարվող աշխատանքների համատեքստում», - ընդգծեց ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինձաձեն:

«ԱԶԲ-ի Հարավային, Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի մասնավոր հատվածի գործողությունների վարչության ենթակառուցվածքների ֆինանսավորման տնօրեն Շանթանի Չակրաբորտին ասաց, որ էներգաարդյունավետության եւ անվտանգության գրավականը ուժեղ ենթակառուցվածքների ստեղծման մեջ ներդրումն է:

«ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին այս նպատակին հասնելու գործում` տրամադրելով մասնավոր հատվածի երկարաժամկետ ֆինանսավորում, որը միշտ չէ, որ հասանելի է: Ծրագիրը կֆինանսավորի ՀԷՑ-ի երկարաժամկետ ներդրումային ծրագրի երկրորդ փուլը, որն ուղղված է Հայաստանի մարզերում էլեկտրաէներգիայի մատակարարման հասանելիության ընդլայնմանը», - պարզաբանեց նա:

Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն իր հերթին հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի իրականացումը սկսվել է 2016 թվականին։

«Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 726 մլն դոլար, այսօրվա դրությամբ ծրագրի 41 տոկոսն ավարտված է: Հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված՝ ընկերության ներդրումային ծրագրի արդյունավետ իրականացումը մեզ համար առաջնահերթություն է: Ուրախ եմ, որ ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում շարունակում ենք աշխատել Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ այլ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ»,- նշեց Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ