News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկու մարդ մահացել է, եւս չորսը՝ վիրավորվել Մյանմայի կենտրոնում կորոնավիրուսի ախտորոշման կետում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնել է Սինհուա գործակալությունը:

Զոհվածների ու վիրավորների թվում կան անվտանգության աշխատակիցներ եւ խաղաղ բնակիչներ: Տուժածները տեղափոխվել են տեղի ռազմական հոսպիտալ:

Ոստիկանությունը փնտրում է պայթյունի կազմակերպիչներին:

Տեղական ԶԼՄ-ները ավելի վաղ հայտնել են, որ Մյանմայի գրեթե 50 զինծառայող եւ ոստիկան է սպանվել հանգստյան օրերին Չին նահանգում եւ Մագուեյ շրջանում քաղաքացիական դիմադրության ուժերի երկու հարձակումների հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ