News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյուտարար Նիկոլա Տեսլան առաջ էր անցել իր ժամանակից եւ իրենից հետո թողել է ոչ միայն բազմաթիվ գիտական ​​գաղտնիքներ, այլեւ որոշ իրական կանխատեսումներ: Սերբ գիտնականը կանխատեսել է համացանցի, սմարթֆոնների եւ տվյալների փոխանցման անլար տեխնոլոգիայի՝ Wi-Fi-ի հայտնվելը, հաղորդել է Planet- today-ը:

Տեսլայի գաղափարները չափազանց համարձակ էին իր ժամանակի համար, ուստի փայլուն գիտնականին հաճախ ծաղրում էին: Տեսլան համարվում էր խենթ, բայց այն փաստը, որ նա առաջ էր անցել ժամանակի գիտական ​​ մտքից, պարզ էր արդեն անցյալ դարի երեսունական թվականներին:

Հայտնի է, որ քսաներորդ դարի սկզբին Տեսլան աշխատում էր «համաշխարհային հեռագրական համակարգի» ստեղծման վրա, որի կարեւոր մասը դյուրակիր հաղորդիչներն էին, որոնք որոշ չափով սմարթֆոններ են հիշեցնում: Գիտնականը կարծում էր, որ նման տեխնոլոգիաները անպայման զարգանալու են ապագայում, եւ, ինչպես տեսնում ենք, նա չէր սխալվում: Տեսլան երազում էր ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք Երկիրը կվերածեն «հսկայական ուղեղի», ինչը որոշ չափով կանխորոշել է համացանցի առաջացումը:

Համացանց, Wi-Fi, սմարթֆոններ, արհեստական ​​բանականություն, ինքնաղեկավարվող տրանսպորտային միջոցներ եւ այլն. այսօր ունենք բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնց մասին գիտնականը երազում էր: Բացի այդ, Տեսլան էներգիայի անլար փոխանցման անհավանական փորձեր է իրականացրել, որոնք մինչ այժմ ոչ ոք չի կրկնել, այնպես որ հանճարի իրական ներուժը շատ ավելի նշանակալից էր, քան կարելի է պատկերացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ