News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Դուշանբե քաղաքում Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի  նիստը, որին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Հանդիպմանը ներկա էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքից։

Նշվում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի  անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հիմնախնդիրները և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները: Քննարկման ամենակարևոր հարցերից էր Աֆղանստանի իրավիճակը և դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա:

Նիստում Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը 2021-2022թթ.-ի համար և Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է երկրի իրականացնելիք առաջնահերթությունները:

Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում 2022 թվականի 4-րդ եռամսյակում: Այս հարցի վերաբերյալ ընդունվել է առանձին արձանագրային որոշում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան ՀԱՊԿ-ի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գնահատել է որպես իր վրա ուշադրություն հրավիրելու փորձ
Վերջերս Հայաստանի բարձր մակարդակով պաշտոնական ներկայացուցչից՝ արտաքին գործերի նախարարից լսեցինք, թե...
Պաշտոնական Երեւանը դեռ ՀԱՊԿ-ի արձագանքի հույսը չի կորցնում. «Քաղպայմանագիր»
Պաշտոնական Երեւանը ՀԱՊԿ-ի արձագանքի հույսը դեռ չի կորցնում...
Ադրբեջանի մեջքին կանգնած է Արեւմուտքը, իսկ Փաշինյանն այդ նավի մեջ է. Նահապետյան
Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանի ուզածը սա է՝ հիմա ի՞նչ անենք, կռվով տա՞նք, թե՞ առանց կռվի...
Հայաստանը չի հրաժարվում ՀԱՊԿ-ի առաքելությունից․ Միրզոյան
Նախարարն ընդգծել է Հայաստանի եւ Եվրոպայի հարաբերությունների կառուցողական զարգացումը․․․
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, որ եկավ Հայաստան, ի՞նչ փոխվեց. Ալեն Սիմոնյան
Այս պահի դրությամբ ՀԱՊԿ–ի կողմից այն գործողություններն ու արձագանքը, որ կա, միանշանակ Հայաստանին բավարար չէ...
Իրավիճակը մեզ համար աղետալի է. Ռասմուսենի Հայաստան գալը նշանակում է, որ տարածաշրջանը շուտով պայթելու է. Նահապետյան
Հայաստանի օրվա իշխանություններն սկսել են գործընթաց ՀԱՊԿ-ի հետ ապահարզան ստորագրելու…
Ամենաշատ