News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին ռեակտորի շինարարությունը ավարտվելու է մինչեւ 2023 թվականի մայիսը, հաղորդել է Anadolu գործակալությունը: 

««Ակկույու» ԱԷԿ-ի առաջին բլոկի շինարարությունը, որտեղ աշխատում է 3.000 ռուս եւ 10.000 թուրք ինժեներ, կավարտվի մինչեւ 2023 թվականի մայիսը: Մենք սա որպես շատ կարեւոր խորհրդանիշ ենք դիտարկում», - ասել է նախագահը Մերսինում ունեցած ելույթի ժամանակ, որտեղ կառուցվում է Թուրքիայի առաջին ատոմակայանը:

Էլեկտրակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023 թվականին նաեւ այն պատճառով, որ այդ տարի Թուրքիան նշելու է հանրապետության հիմնադրման 100-ամյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ