News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

«Թալիբանը» ծրագրում է վերսկսել դպրոցական պարապմունքները աղջիկների համար առաջիկայում, ասել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Զաբիուլա Մուջահիդը։ Այս մասին տեղեկացնում է TOLO News հեռուստաալիքը։

«Աֆղանստանի իսլամական էմիրության» պաշտոնատար անձինք ներկայում աշխատում են դասարանները բաժանելու, ինչպես նաեւ ուսուցիչներին աղջիկների համար դպրոցներում բաշխելու ուղղությամբ»,- ասել է Մուջահիդը։

Ավելի վաղ Աֆղանստանի կրթության նախարարությունը տեղեկացրել էր, որ երկրի դպրոցներում պարապմունքները 1-6-րդ դասարաններում կվերսկսվեն սեպտեմբերի 18-ին, բայց ուսման գործընթացին առայժմ հրավիրվում են միայն տղաները եւ տղամարդ ուսուցիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ