News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քաբուլի քաղաքապետի պաշտոնակատար Մոլավի Համդուլա Նոմանին հայտարարել է, որ կանայք, որոնք աշխատում են քաղաքային տնտեսություններում պաշտոններում, որոնք կարող են զբաղեցնել տղամարդիկ, պետք է մնան տանն ու աշխատանքի չգնան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ քաղաքային տնտեսությունում աշխատում է 2,9 հազար մարդ։ Նրանց 27 տոկոսը կանայք են։

Նա հավելել է, որ թալիբները թույլ կտան աշխատել կանանց, որոնք աշխատանքը չեն կարող անել տղամարդիկ։

Այն կանայք, որոնց պաշտոնները կարող են զբաղեցնել տղամարդիկ, պետք է մնան տանը, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել։ Քաղաքապետի պաշտոնակատարը շեշտել է, որ նրանց աշխատավարձ կվճարվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ