News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Չենք ուզում, որ թուրք Փաշաեւը գա մեր երեխեքի օջախ. Էս մեր երեխեքի տունն է, ինքն անկոչ հյուր է: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Լեւոն Գալստռյանի հայրը՝ Արմեն Գալստյանը:

Նշենք, որ այստեղ էին հավաքվել զոհված զինծառայողների ծնողները. «Սա պանթեոն չի, գերեզմանատուն չի, մեր երեխեքի տունն է: Ես կանգնել եմ, որ թուրք Փաշաեւը իմ Լյովի մոտ չի գալու հասնի, քարով գլուխը կջարդեմ: Նայեմբերի 23-ին, երբ որ Ղարախանյան Ալեքսանդրի տղա Հարութիկը զանգահարում է, Ղարաբաղ տելեկոմից գալիս են, ես էդ երեխու հոր տանը նստած եմ լինում: Ես կրտսեր սերժանտ Լեւոն Գալստյանի հայրն եմ՝ Արմեն Գալստյանը, ով ծառայում է Ջաբրայիլում:

Երեխու զանգելուց 10 րոպե հետո թուրք Փաշաեւն է տեղյակ եղել, ով գերագույն հրամանատարն էր: Զանգից հետո 30-ից ավելի թարմ խփած մարմիններ թուրքը տվել է մեզ: Դա անտառում եղած երեխեքն են եղել:

Բոլորն էլ տեղյակ են եղել՝ ոնց է հեռախոսազանգը հնչել, շրջափակման մեջ ընկած խմբից: Զանգել են ինձ, որոնց մեջ եղել է իմ եղբոր տղան: Խնդրել են օգնություն, միջամտություն: կապվել ենք բոլոր հնարավոր ատյաններին, պաղատել են՝ հասեք երեխեքին օգնության: Ոչ մեկը մատը մատին չի տվել: Սպասել են թուրքը գտնի անտառներում, երեխեքին ոչնչացնի, մարմինները տա մեզ: Վիդեո կա, որտեղ շղթան վզին կապած քարշ են տալիս, հենց էդ շղթայով էլ բերին տվին մեզ:

Երեխեքը եղել են Մայրամաձոր գյուղում: Իրենք իրենց շորերը փոխել են, հագել են տատիների գործած գուլպաներ: կարտոնից գդալ են սարքել ու արագ-արագ պահածոները կերել են: Հետո համազգեստները փոխել են ու գնացել են Հակակու գյուղ: 

Համ նոյեմբերի 23-ին է զանգել, համ 24-ին: Նոյեմբերի 27-ին երեխու դիակը տվել են Շուշիի տակով»,-ասաց նա:

Դրանից հետո զինծառայողի հորը մոտեցան ոստիկանները եւ բերման ենթարկեցին նրան:

Նշենք, որ Եռաբլուրում են բարձրաստիճան պաշտոնյաները, լրագրողներին թույլ չեն տալիս առաջանալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ