News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արտաշիրիմում եմ անելու, ամեն ինչ հնարավոր է, կարող է՝ ուրիշի մարմին են տվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը։

Ծնողի խոսքով՝ իրեն հեռախոս են տվել ու մարմին, ասել են՝ քո որդին է։ ԴՆԹ-ի պատասխան իրեն չեն ներկայացրել։

«Հիմա շատ բաներ եմ կասկածում։ Ես նույնիսկ ուզում եմ արտաշիրիմում անել, արդեն ոչ մեկի չեմ հավատում։ Ամեն ինչ հնարավոր է։ Կարող է՝ ուրիշի մարմին են տվել։ Եթե սրանք այսօր կարողանում են սրբապղծություն անել, կարող են սա էլ անել։ Գիտե՞ք քանի հոգի է եղել, որ երեխային տվել են, հետո իմացել են, որ իրենց երեխան չէ։ Չես կարող ասել՝ ում մարմինը տվին։ Կարող է թուրքի գլուխ են տվել։ Արտաշիրիմում եմ անելու, տանելու Եվրոպա»,- նշեց նա։

Լրագրողի հարցին, թե ինքը հնարավորություն ունեցավ տեսնելու Նիկոլ Փաշինյանին, զոհվածի հայրը պատասխանեց, որ ծնողները նման խնդիր չունեն․

«Այսօր ո՞ր մեկը հնարավարություն ունեցավ, որ մենք ունենայինք։ Նա պետք է գար մեզ մոտ։ Սուտ են ասում են, թե մեզ տեսել են։ Ստախոսներ են։ Դու գալիս ես այն տեղը, որ քո անունից սրբապղծություն են արել, գաս ո՞ր երեխու դեմը խունկ ծխես։ Այսօր ով ինչ անի, համ Աստծու կողմից է պատժվելու, համ ժողովրդի։ Քադաֆիին որ ժողովուրդն իր ընտանիքի հետ ջախջախեց, այսօր էլ զոհերի ծնողներին են պատասխանը տալու»,- հավելեց զոհված զինծառայողի հայրը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ