News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման կոչ են արել, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգների ղեկավարը «հաստատել է երկրների միջեւ հարաբերությունների ամրությունը պաշտպանական ոլորտում» եւ մտադրություն հայտնել «ամրապնդել համագործակցությունն առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում»:

«Առաջնորդները ողջունել են համագործակցության խորացումն արդյունաբերական նորագույն զարգացումների ոլորտում: Այս համատեքստում նրանք նշել են օդային տեղակայման անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերջին մշակումը պաշտպանական տեխնոլոգիաների եւ առեւտրի համատեղ նախաձեռնության շրջանակներում եւ կողմ են արտահայտվել նման համատեղ ջանքերի ստեղծմանը»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Երկրների առաջնորդները պետական ​​գերատեսչություններին եւ մասնավոր ընկերություններին պաշտպանական ոլորտում «համատեղ զարգացման եւ համատեղ արտադրության» կոչ են արել:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը «համատեղ պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ եւ համաձայնեցված գործողություններ կձեռնարկեն բոլոր ահաբեկչական խմբերի դեմ»: Նրանք ողջունել են «այս տարվա վերջին» ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու ծրագրերը: Ամերիկայի նախագահն ու Հնդկաստանի վարչապետը նաեւ կողմ են արտահայտվել երկրների միջեւ «ռազմավարական գործընկերության հարաբերությունների» զարգացմանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը «կարագացնեն մաքուր էներգիայի զարգացումը եւ կարևորագույն տեխնոլոգիաների ներդրումը՝ մաքուր էներգիային անցումը հեշտացնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ