News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Միավորված ազգերի կազմակերպության Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին։

Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի անդամ, կարևորում է դաշինքի նպատակները, որոնք ուղղված են ներառական հասարակությունների կառուցմանը, ժողովուրդների միջև հարգանքի և հանդուրժողականության ամրապնդմանը։

Արարատ Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերները։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են հակամարտության գոտում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման և այդ նպատակով միջազգային հանրության ներգրավման անհրաժեշտությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների առաքելության երկարաձգման տարբերակները. Ալեքսանդրովը նշել է Ռուսաստանի սխալը
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն սխալմամբ ակնկալում է, որ եթե Հայաստանը զիջումների գնա․․․
Ադրբեջանին կոչ ենք անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. ԵՄ
ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի...
Զապորոժիեի ԱԷԿ-ը բավականաչափ ջուր ունի ռեակտորները մի քանի ամիս սառեցնելու համար. ԱԷՄԳ
Զապորոժիեի ատոմակայանը բավականաչափ ջուր ունի ռեակտորները «մի քանի ամիս» սառեցնելու համար...
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին
Երեքշաբթի առավոտյան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ...
Կախովսկայա ՀԷԿ-ի ոչնչացման հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի
Նիստը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 16:00-ին...
Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ կգումարի Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման կապակցությամբ
Հունիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է անցած գիշեր տեղի ունեցած գնդակոծությունների ...
Ամենաշատ