News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600 - կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ խոսքը վերաբերում է նախկինում նախագծված ցեմենտբետոնե պատվածքն ասֆալտբետոնե պատվածքով փոխարինելուն, իսկ սկզբնական մանրամասն նախագծի մնացած տարրերը մնացել են անփոփոխ:

Համապատասխան հանձնաժողովը երաշխավորել է, որ փոփոխված նախագծային փաստաթղթերը նախագծողի տեխնիկական առաջադրանքի շրջանակներում համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին:

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության կողմից  հավանության կարժանանա այդ հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությունը, ինչը թույլ կտա քաղաքաշինական օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովել Ծրագրի բնականոն ընթացքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից բաց կլինի, ամբողջությամբ կկահավորվի մինչեւ ամառ. ՏԿԵՆ խոսնակ
Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի գրունտային հատվածը...
Գյումրիում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2023-ին նախատեսվում է հիմնանորոգել 29 փողոց կամ փողոցի հատված
Աշխատանքների իրականացման համար մրցույթն արդեն հայտարարված է...
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն իր հնդիկ գործընկերոջ հետ քննարկել է Հյուսիս-Հարավ միջանցքը
Դովալը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է  տարածաշրջանային համագործակցության համակողմանի․․․
Հյուսիս-Հարավ միջանցքի հարցով խորհրդի նիստում քննարկել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման հարցը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման...
«Հյուսիս-Հարավ» միջանցքի մի մասի շինարարությունը կավարտվի մինչեւ հուլիս. Հաթիբի
«Այս պահին կառուցվել է Ռեշտ-Կասպյան երկաթուղու 37 կմ-ից 23 կմ-ը ․․․
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի շինաշխատանքները կսկսվեն 2023 թ․ երրորդ-չորրորդ եռամսյակում
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է: Ծրագրի նպատակներն են...
Ամենաշատ