Հույս ունեմ, որ կհաջողվի վերադառնալ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ադյունքների վերաբերյալ ճեպազրույցում հոկտեմբերի 4-ին ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն։
«Դրական փոփոխություններ եղել են։ Հայաստանի վարչապետը նշել է ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը ԱՄՆ-ում։ Կարծում եմ, որ դա միակ դրական իրադարձությունը չէ»,- ասել է նա։
Լիտվայի վարչապետն ավելացրել է, որ Եվրամիությունում կան մի շարք քաղաքական առաջնորդներ, որոնք անկեղծորեն մտածում են տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության մասին՝ համոզմունք հայտնելով, որ ԵՄ-ը խնդրին բավականաչափ ուշադրություն կհատկացնի եւ գործնական խորհուրդներով ու որոշումներով կօգնի հակամարտության գործնական կարգավորմանը։