News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որը Ռուսթավիի թիվ 12 բանտում է, հերթական ուղերձն է տարածել։

Սաակաշվիլու ուղերձը կարդացել է նրա փաստաբանը՝ «Մթավարի արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։ Երկուշաբթի առավոտյան փաստաբաններն այցելել են նախկին նախագահին Ռուսթավիի թիվ 12 բանտում, որտեղ նա կրում է պատիժը։

«Հիմա ընտրություններ են, եւ ուշադրությունը պետք է հատկացվի դրան... Մենք պետք է փոխենք երկիրը տարբեր մեթոդներով, այդ թվում ամենագլխավորը՝  ձեռքից խլենք հաղթանակն ընտրություններում։ Ես, իմ կողմից, ամեն հնարավոր բան կանեմ, անգամ հացադուլի պայմաններում։ Պետք է ապրել մինչեւ հոկտեմբերի 30-ը եւ առանց ինձ համար ժամանակից շուտ սգալու, հավանաբար ավելի լավ է ձեռքները քշտել եւ միասին տոնել հաղթանակը»,- ասվում է Սաակաշվիլու ուղերձում։

Սաակաշվիլին կալանավորվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլից մեկ օր առաջ։ Երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։

Ավելի վաղ նախկին նախագահ Սաակաշվիլու փաստաբան Բեկա Բասիլայան ասել էր, որ հացադուլի ութերորդ օրը Սաակաշվիլին նիհարել է ավելի քան 12 կիլոգրամով։ Սաակաշվիլու սիրեցյալը՝ Ելիզավետա Յասկոն, որը գնացել է բանտ նրա մոտ, ասել է, որ նրա մոտ առողջական խնդիրներ են սկսվում։

Նախկին նախագահին հեռակա դատապարտել են բանկի տնօրեն Սանդրո Գիրգվիլիանու սպանության եւ պատգամավոր Վալերի Գելաշվիլուն ծեծելու գործերով։ Առաջին դեպքում նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման, երկրորդ դեպքում՝ վեց։ Բացի այդ, Սաակաշվիլին անցնում է 2007թ. նոյեմբերի 7-ի ընդդիմադիր հանրահավաքի ցրման, «Իմեդի» հեռուստաընկերությունը ջարդուփշուր անելու եւ պետբյուջեի միջոցները ծախսելու գործերով։ Դրանք առայժմ քննում են դատարանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ