News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական ​​նիստը սկսվեց տեխնիկական խնդրով։ Նիստի առաջին րոպեներից դահլիճում ձայն չէր լսվում։ Ձայնի վերականգնումից հետո պարզվեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւից ստացվել է հայտարարություն, որ նա այլ նիստին մասնակցելու պատճառով չի կարող ներկա լինել: 

Փաստաբանը միաժամանակ հայտնեց, որ չի ստացել բոլոր նյութերը: Նա նաեւ խնդրեց հրապարակել հայտարարությունն ամբողջությամբ: Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ նյութերն ամբողջությամբ փոխանցվել են: Դատավորը նաեւ ասաց, որ ինքը պարտավոր չէ հայտարարությունը ամբողջությամբ հրապարակել: Այդուհանդերձ, եթե փաստաբան Կոչուբաեւը դա անհրաժեշտ համարի, ապա Արմեն Գեւորգյանին կամ փաստաբան Լուսինե Սահակյանին կհրավիրի՝ ընթերցելու այն։ Եվ դա արվեց: Կոչուբաեւի հայտարարության ամբողջական տեքստում ասվում է, որ ժամը 14-ին նա մասնակցում է մեկ այլ հանդիպման: Հայտարարությունը կրկնում է ավելի վաղ արդեն հնչած հաղորդագրությունը, ըստ որի ՝ փաստաբանը երեքշաբթի օրը մասնակցում է մեկ այլ հանդիպման եւ խնդրում է հետաձգել այն:   

Հիշեցնենք, որ վերջին նիստին դատավոր Դանիբեկյանն արդեն մերժել էր այս խնդրանքը: Փաստաբանն ասաց, որ գործի ոչ բոլոր նյութերն են իրեն փոխանցվել, ինչի կապակցությամբ նա խնդրեց փոխանցել բոլոր նյութերը: Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ ինքն էլ չի ստացել բոլոր նյութերը

 «Ի՞նչ տրամաբանությամբ եւ ո՞վ որոշեց՝ ինչ փոխանցել, ինչը՝ ոչ»,-ասաց փաստաբանը:

Դատավորը կրկին նշեց, որ նիստերի օրը համաձայնեցված է, եւ դատարանը նպատակահարմար չհամարեց հետաձգել այն: Դանիբեկյանը հայտարարեց, որ նյութերն ուղարկվել են ամբողջությամբ, եւ եթե փաստաբանները դրանք չեն ստացել, կարող են պատճենել դրանք դատարանում: Դատավորը տեղեկացրեց, որ փաստաբան Լուսինե Սահակյանից ստացել է երկու միջնորդություն: Փաստաբանը հայց է ներկայացրել բանկային հաշվից օգտվելու հնարավորության վերաբերյալ։ Նա հիշեցրեց, որ Արմեն Գեւորգյանն ընդգրկված էր որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ: Քանի որ դատարանի որոշման պատճառով Գեւորգյանը չի կարողացել ներկա գտնվել նիստին, նրա հաշվին փոխանցված գումարը չի ծախսվել, սակայն այժմ հաշվի կալանքի պատճառով այն անհնար է վերադարձնել ԱԺ: Բացի այդ, տոմսի գումարը հնարավոր չէ վերադարձնել։ Հաշվի առնելով, որ Գեւորգյանն իր կարգավիճակի պատճառով պարբերաբար ուղեւորություններ կկատարի՝ փաաստաբանը խնդրեց առնվազն մեկ հաշվից հանել կալանքը, որպեսզի նա կարողանա դա օգտագործել ԵԽԽՎ միջոցառումներին մասնակցելու համար։  Փաստաբանը դատարանին ներկայացրեց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Դատավորը միջնորդության քննարկումը թողեց առանց դիտարկման՝ այն ժամանակավրեպ համարելով, քանի որ ավելի վաղ միջնորդություն էր ներկայացվել գույքի կալանքը հանելու վերաբերյալ, եւ դա կդիտարկվի այն բանից հետո, երբ գնահատվի Գեւորգյանի գույքը։ Ընդ որում՝ Աննա Դանիբեկյանը փաստեց, որ պաշտպանության կողմը զրկված չէ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից։ Փաստաբան Սահակյանը նշեց, որ կապ չի տեսնում այդ միջնորդությունների միջեւ, քանի որ այսօր ներկայացվածը վերաբերում է ԵԽԽՎ նիստերին մասնակցությանը։

Փաստաբանը բողոք հայտնեց դատավորի գործողությունների առնչությամբ՝ հիշեցնելով, որ միջնորդությունը պետք է քննարկվի։

Արմեն Գեւորգյանը հիշեցրեց, որ արդեն ստիպված եղել է բաց թողնել ԵԽԽՎ նիստը։ «Պետական հաստատությունը իմ հաշվին փող է փոխանցել։ Դուք ինձ հնարավորություն չեք տալիս վերադարձնել պետական միջոցները պետությանը։ Իսկ եթե վաղը աուդիտ անցկացվի՞։ Քիչ է, որ պետությանը վնաս է հասցվել ԵԽԽՎ նիստին չմասնակցելով, դեռ փողն էլ թույլ չեք տալիս վերադարձնել»,- փաստեց Գեւորգյանը։ «Կամ վաղը ԵԽԽՎ միջոցառումն է լինելու։ Ի՞նչ ասել նրանց»,- հետաքրքրվեց Գեւորգյանը՝ դատավորի գործողություններում լիազորությունների չարաշահման տարր տեսնելով։

Այնուհետեւ դատավորն առաջարկեց Լուսինե Սահակյանին ներկայացնել երկրորդ միջնորդությունը։ Այն վերաբերում էր Արմեն Գեւորգյանի տեղաշարժի սահմանափակումը հանելուն կամ գոնե նրան ԵԽԽՎ նիստին մեկնելու թույլտվությանը։ Փաստաբանը հիշեցրեց, որ Հայաստանը համաձայնագրի մասնակից է, որը ենթադրում է ԵԽԽՎ  պատվիրակության անդամների բացարձակ անձեռնմխելիություն, անձեռնմխելիության հաղթահարման դեպքում ազգային մակարդակով  անհրաժեշտ է նաեւ հաղթահարել անձեռնմխելիությունը ԵԽԽՎ մակարդակով, ինչպես նաեւ պատվիրակը օգտվում է տեղաշարժի ազատությունից։ Նման միջնորդություն տրամադրվել էր անցած նիստին, դատարանը որոշել էր, որ յուրաքանչյուր դեպքում առանձին է վճռելու։ 2021թ. դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայանալու է ԵԽԽՎ հանձնաժողովի նիստը, տեղեկացրեց փաստաբանը՝ նշելով, որ միջնորդելու է թույլ տալ իր պաշտպանյալին դուրս գալ երկրից հանձնաժողովի նիստի ընթացքում։ Փաստաբանը ներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը։

Դատավորը ճշտեց «հիբրիդային» բառի նշանակությունը նիստի վերաբերյալ. պարզվեց, որ այն ենթադրում է օնլայն մասնակցության հնարավորություն։ Բայց փաստաբանը ճշտեց, որ խոսքը նաեւ հանդիպումների մասին է, որոնք չեն կարող հեռակա կարգով տեղի ունենալ։ Դատավորը շարունակեց պարզել՝ արդյո՞ք Գեւորգյանը զրկված է եղել հանդիպումներին օնլայն մասնակցության հնարավորությունից, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին։ Գեւորգյանը նշեց, որ զրկված չի եղել, բայց իր մասնակցությունը եւ ծանոթությունը գործընկերների հետ էապես տուժել են։

Պաշտպանությունը հավանություն տվեց միջնորդությանը։ Մեղադրող կողմը դեմ արտահայտվեց՝ համարելով, որ տեղաշարժի սահմանափակման լիակատար չեղարկման հիմքեր չկան։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ի շրջանին, դատախազ Պետրոս Պետրոսյանը նույնպես դեմ արտահայտվեց՝ առաջարկելով հեռակա մասնակցություն։     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ