News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կրեմլում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նշենք, որ սա այս տարի երկու երկրների ղեկավարների չորրորդ հանդիպումն է:

«Մենք հեռախոսով մշտապես ​​կապի մեջ ենք: Սակայն անձնապես հանդիպելը, իհարկե, միշտ ավելի արդյունավետ է ցանկալի արդյունքի հասնելու համար: Հուսով եմ, որ այս անգամ եւս  այդպես կլինի: Մենք կխոսենք պաշտոնական եւ ոչ պաշտոնական մթնոլորտում` կճաշենք միասին, կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին: Շուտով կայանալու է նաեւ ԱՊՀ գագաթնաժողովը, եւ ես կցանկանայի համապատասխանեցնել մեր գործողությունները այս ուղղությամբ եւ, իհարկե, մեր փոխգործակցության հիմնական հարցերում, այդ թվում՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի ներկայիս եւ երկարաժամկետ կարգավորման վերաբերյալ», - ասել է Պուտինը բանակցությունների մեկնարկից առաջ:

«Սա մեր չորրորդ հանդիպումն է այս տարի: Եվ առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Մոսկվա հրավերի համար: Նման հաճախակի հանդիպումները վկայում են մեր հարաբերությունների բարձր դինամիկայի եւ մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարեւորության փոխըմբռնման մասին: Իհարկե, այժմ դինամիկ գործընթացներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում, եւ շատ կարեւոր է, որ դաշնակիցները հաճախակի հանդիպեն, քննարկեն եւ, ինչպես ասացիք, համապատասխանեցնել իրենց գործողությունները: Ցավոք, մեր տարածաշրջանում դեռեւս չենք կարող խոսել իրավիճակի ամբողջական կայունացման մասին: Ինչպես նկատեցիք, ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված: Հասկանալի է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում հակամարտության կարգավորման եւ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Ձեզ հետ քննարկել այս ամբողջ օրակարգը», - իր հերթին նշել է Փաշինյանը:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Ամենաշատ