News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեում փիղը կոխկրտել է 71-ամյա զբոսաշրջիկին: Միջադեպը տեղի է ունեցել «Մանայի ավազաններ» այգում, հայտնել է երկրի այգիների գործակալությունը, ուրիշ այգում փղի հետ մեկ այլ մահացու հանդիպումից օրեր անց:

Էգ փիղը հարձակվել է զբոսաշրջիկի եւ նրա 41-ամյա որդու վրա, երբ նրանք այգում առավոտյան զբոսանքի են դուրս եկել, Associated Press-ին հայտնել է Զիմբաբվեի Այգիների եւ վայրի բնության վարչության մամուլի քարտուղար Տինաշե Ֆարավոն:

«Մանայի ավազանները» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, որը հայտնի է Զամբեզի գետի երկայնքով իր հոյակապ դիրքով, փղերի եւ այլ կենդանիների լիությամբ:

Քեյփթաունի անասնաբույժ Մայքլ Բեռնար Ուոլշը վերջին 35 տարիների ընթացքում «գրեթե ամեն տարի» այցելել է «Մանայի ավազաններ»:

Հայր ու որդի իրենց մեքենան թողել են դեպքի վայրից մոտ 40 մետր հեռավորությամբ: «Ցավոք, տարիքի պատճառով ծերունին չի կարողացել հասնել մեքենային: Նրա որդին տեսել է, թե ինչպես է փիղը սպանում հորը»,- ասել է Ֆարավոն:

«Մենք չափազանց մտահոգված ենք, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում երկու մարդ է սպանվել»,- ասել է նա՝ նկատի ունենալով ավելի վաղ տեղի ունեցած մահացու միջադեպը, երբ որսագողության դեմ պայքարի համակարգողին փիղը կոխկրտել էր արեւմտյան Զիմբաբվեում՝ Վիկտորիա ջրվեժի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. 39-ամյա տղամարդը ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և պահպանության բաժնի արագ արձագանքման խմբի ծառայողները Հաղթանակ…
Երևանում բախվել են Lexus-ը, Opel-ը, Chevrolet-ը․ Opel-ը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն…
Թրամփին մեղավոր են ճանաչել խարդախության մեջ Նյու Յորքում հարուցված քաղաքացիական գործով
Թրամփն ու իր ընտանիքը խաբեությամբ բարձրացրել են անշարժ գույքի գները...
Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավարին, նրա դստերն ու որդուն կոռուպցիոն չարաշահումների մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Ավարտվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին  ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու…
Մեկ օրում բացահայտվել է 63 հանցագործության դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի…
Պատճառվել է շուրջ 1,8 մլրդ դրամի վնաս. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, Ա.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով…
Ամենաշատ