News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ինդոնեզական Բալի եւ Ռիաու կղզիները կրկին բացվում են 19 երկրներից այցելուների համար։

«Մենք թույլ ենք տվել 19 երկրների քաղաքացիների այցելել Բալի եւ Ռիաու կղզիներ»,- հայտարարել է ծովային գործերի եւ ներդրումների նախարար Լուհուտա Բինսարա Փանջայտանը:

Այդ երկրների թվում են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Նոր Զելանդիան, Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը, Լիխտենշտեյնը, Իտալիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան, Լեհաստանը, Հունգարիան եւ Նորվեգիան, հաղորդում է CNN-ը:

Լուհուտայի խոսքով՝ երկրներն ընտրվել են կորոնավիրուսի դրական թեստերի ցածր մակարդակի մասին վկայող տվյալների հիման վրա: Նա ասել է, որ այս երկրներից ճանապարհորդները կարող են մուտք գործել Բալի եւ Ռիաու, եթե նրանք ժամանելուց առաջ եւ ժամանելիս պահպանեն պահանջները: Չափանիշներին համապատասխանող ճանապարհորդները երկրորդ դեղաչափով պետք է պատվաստված լինեն Ինդոնեզիա մեկնելուց առնվազն 14 օր առաջ, ունենան Covid-19-ի բուժման համար առնվազն 100 000 ԱՄՆ դոլարի ապահովագրություն եւ վճարեն իրենց կեցության համար հնգօրյա կարանտինի ժամանակահատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ