News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:

«Մենք այստեղ ենք՝ հասկանալու, թե ինչպես են ընթանում ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչման աշխատանքները»,- ասել է պատվիրակության ղեկավար Մարթեն Էհնբերգը՝ նշելով, որ այցը լավ հնարավորություն է իրավիճակին տեղում ծանոթանալու, քննարկումներ ունենալու և տեղեկատվություն ստանալու առումով:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող աջակցությանը: Երկրի զարգացման և ժողովրդավարության ամրապնդման համատեքստում նախագահ Սարգսյանը մասնավորապես կարևորել է հավասարակշռված կառավարման համակարգի առկայությունը, հակակշիռների ու զսպումների արդյունավետ մեխանիզմներ ունեցող սահմանադրության ընդունումը, որը կնպաստի ինչպես երկրի ժողովրդավարական առաջընթացին, այնպես էլ հնարավորություն կտա երկրի զարգացման տեսանկյունից լիարժեք և արդյունավետ ներգրավել սփյուռքի մարդկային ներուժը:

Նախագահ Սարգսյանն ու դեսպանները մտքեր են փոխանակել հետպատերազմյան իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է:

Պատասխանելով դիվանագետների հարցերին՝ նախագահ Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի զարգացման ուղղությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի ապագան արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացն են: Նա անդրադարձել է նաև հոկտեմբերի 23-ից 24-ը Դիլիջանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին (որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին), ինչպես նաև գալիք տարի նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽԽՎ-ն կհետազոտի ՌԴ Սահմանադրության՝ Պուտինին անժամկետ նախագահություն թույլատրող լրացումների լեգիտիմությունը
Խոսքը 2020թ. հուլիսին կատարված լրացումների մասին է...
Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին մեղադրել է ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու և այլ իրավախախտումների միջ
Բացի այդ, Խորհրդարանը Ադրբեջանին մեղադրում է ընտրությունների հետ տարվող հետաքննության կանխման և մարդու իրավունքների խախտումների փաստերը կոծկելու մեջ...
ԵԽԽՎ բանաձեւը կամրապնդի մեր գործիքանին. Ռուբինյան
Լաչինի միջանցքի մասին ԵԽԽՎ բանաձեւը կարեւոր երկարաժամկետ նշանակություն ունի...
Եթե ԵԽԽՎ-ն իսկապես ուզում է կասեցնել հայերի էթնիկ զտումը, պետք  է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ. հայտարարություն
Մինչ ԵԽԽՎ-ում քննարկումներ էին ընթանում բանաձևի շուրջ, Ադրբեջանը բետոնե պատնեշներ էր տեղադրում Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի երկու...
Եվրոպայի խորհրդի հանձնաժողովի զեկույցը ՀՀ-ի մասին.  համասեռամոլությունը չպետք է դիտարկվի որպես հոգեկան խանգարում
Որոշ հարցեր դեռ անհանգստացնող են...
ԵԽԽՎ–ում Լաչինի միջանցքի հարցը կքննարկվի հունիսի 22–ին
Լաչինի միջանցքի հարցով հրատապ քննարկումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ